Այս էջը սրբագրված է

չորացրո՛ւ. թո՛ղ մեկ սհաթ ըլի. թռի՛, արի՛, հողին տո՛ւր մորդ, որ էլ մեր չունենաս. մերդ քա՛ր դառնա. Նազլուն հետդ տա՛ր, սա էլա ապրի, քեզ մխիթարի. գնա՛, արևի՛դ մեռնիմ, Ա՛ղասի, արևիդ ձենն ածի. ինձ թաղի՛ր, բայց Նազլվիդ մի՛ թողար, մի՛ դեն քցիր. քեզանից ավելի սա էլ ո՞վ ունի. քեզ ապավինեց. արի՛, սրան հասիր, քանի շունչ ունի. տա՛ր, չտեսնիմ: Հենց քեզ տեսա թէ չէ, հոգիս ձեզ կտամ. ես հողը կմտնիմ, ձեզ բարով կտամ: Էկե՛ք, թաղեցե՛ք, փախե՛ք, գնացե՛ք, էս դառն աշխարքի՛ցս, ոտըներդ քաշեցե՛ք ու ձեր անբախտ մոր հոգին հիշեցե՛ք»:

Էս թուղթը կարդալիս էլ հարիր անգամ իրանից գնաց ու էլ ետ՝ ետ էկավ ու սկսեց կրկին կարդալ ու ինքն իրան սիրտ դնիլ: Վերջը թուղթը ծալեց, ծոցը դրեց ու մտքի ծովն ընկավ: Իրիկնահովն ընկել էր, որ աչքը բաց արեց, ձեռը ծոցը տարավ, որ մոր գիրը մին էլ կարդա, իր սիրեկանինն ընկավ ձեռը, իր Նազլվինը, ու քիչ էր էրվել, նորեն հազար խանչալ սկսեց սրտումը ցցվիլ. շշկլած, շշմած սկսեց կարդալ:

Նրա թղթի միտքն էլ է՛ս էր:

«Երա՛բ, որ սիրտս հանեմ, էս թղթումը դնեմ, երա՛բ, որ բաց անես ու հազար թուր միջումը ցցված տեսնիս, կիմանա՞ս էն ժամանակը, թե Նազլուդ, քո ջրատար Նազլուդ, ի՞նչ ցավա քաշում, ի՞նչ օրումն ա, ի՞նչ հալումն, իմ գլխի՛ տեր, իմ ըմբրի՛ թագավոր, Ա՛ղասի: Ո՞ր սարեր են առաջդ կապել, ո՞ր գետեր՝ ճամփեդ կտրում, ո՞ր ձեռն ա թևիցդ բռնում, ետ քաշում, ա՜յ իմ թագ ու պարծանք, որ էսպես ինձ կրակում թողել ես. ինձ դժոխքը ղրկում, դու արքայությունը վայելում. ինձ սուրը քաշում, դու ձեռներդ լվանում. ինձ դիվանոնցը տալիս, դու հրեշտակների միջին արևիդ ձենն ածում ու երեսդ էլա չե՛ս ետ դարձնում, որ ինձ հողը դնես:

Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. երաբ սիրտդ քա՞ր ա դառել, երաբ աչքդ ծաղիկ ու թուփ էլ չի՞ տեսնում, երաբ երեսդ մի երկնքին չե՞ս քցում, որ տեսնիս, թե ի՞նչ մրրած ամպեր են առաջիդ կանգնած, ի՞նչ կրակ է վերևիցը վեր թափում. չե՞ս իմանում, միթե, ա՛նիրավ, ա՛նջիգյար, թե էս կրակն ու էս բոցը, էս ծուխն ու էս ամպը ի՛մ բերնիցն են դուս գալիս, ի՛մ սիրտս ա քուլա-քուլա իրանից հանում, վերևն աստղերը խավարացնում, բռնում, ներքևը սար ու ձոր պապանձացնում, անձող շինում:

Հարիր անգամ գերեզմանի դուռը հասել, էլ ետ՝ ետ եմ էկել. հարիր անգամ արեգակը, որ մեր մտավ, ես էլ իմ հոգիս հետը ճամու քցեցի ու, ա՜խ, էլի, ծեգը բացվելիս, հենց իմանում էի՝ հողումն եմ, չէի ուզում շունչ քաշեմ. հենց իմանում էի՝ մեռելների կողքին եմ, չէի կամենում