Այս էջը սրբագրված է


Երաբ անունս միտդ գա՞լիս ա,
Թե՞ չոր քարերը ձենս ու սուգս լսում,
Ո՛չ հետս խոսում, ո՛չ սիրտս առնում: Ա՜խ, սիրտս…


Է՛դ սուրբ երեսդ մեկ էլ ես տեսնիմ,
Մեկ էլ մոտիդ նստիմ, մեկ ճտովդ ընկնիմ,
Թո՛ղ էն ժամանակն ես տամ իմ հոգին,
Մեռնի՛մ արևիդ, էդ ոտիդ տակին: Ա՜խ, ոտիդ…


Նազլվիդ աչքը ճամփին մի՛ թողար,
Նազլուդ մի՛ սպանիր, Նազլուդ ջրատար
Քեզ ղուրբան ըլի. հասի՛ր նրան հավար,
Հասի՛ր, հողը դի՛ր, հոգին հետդ տա՛ր: Ա՜խ, հետդ…


<7>


Ա՜խ, ա՛յ իմ աստվածասեր կարդացող. քար ըլեր էս խոսքերը կպատռեր, ո՞ւր մնա մարդ, էն էլ Աղասին, որ սիրտը բարակել, փոշի էր դառել: Բայց մարդիս հոգին խոր ա, ջիլը՝ կակող. քանի ձգվում ա, բարակում է ու հանկարծ կտրվում: Լեն օրին ա մարդ շատ անգամ իրան մոռանում, թե չէ նեղությունը միայն հոգին մաշում է, բայց շուտով չի հանում: Աղասու էսքան էրվիլն ու տանջանքը որ տեսնում էին փամբակեցի կտրիճ հայի տղերքը, խոսքըմին արին, որ գնան, թաքուն նրա մորն ու կնկանը փախցնեն, բերեն, բայց խելոք մարդիկ խորհուրդ չտեսան, չունքի խեղճ ծերունի հորը բանտումը թիքա-թիքա կանեին: Շատ անգամ վարավուրդ էին անում, որ Աղասին միտը ծռել, ուզում ա գնա հորնումոր հավարին. բուսուն բռնում, ետ էին դարձնում: Էսպես՝ տանջվելով էս ձմեռ էլ անց կացրեց, մինչև գարունքն էլի բացվեց, ու թուրք ու հայ յայլաղ դուս էկան: Աղասին էլ հետըները գնաց:

Աղբրների գլխին, ծաղիկների վրա օբեքը իրանց չադրները տվին ու մալն արին էն անմահական դրախտը: Առավոտը որ տեղիցդ վեր էիր կենում, հազար սարի ծերից ամպն ու ծուխը, իրար հետ խառը, երկինքն էին վերանում ու շաղն ու ցողը անձրևի հետ նրանց շորերի, երեսների վրա դնում: Կնանիքը կթի տավարի հետ էին ըլում, կաթը հավաքում, եղ ու պանիր շինում. մարդիկը տավարը սարը տանում կամ բուրդ ու եղ բազարը բերում, ծախում, իրանց տան պակասությունը հոգում: Մենակ էս չէր կնանոնց գործը. ցերեկը ջահրա էին մանում, շալ ու խալիչա կամ