Այս էջը հաստատված է

Հենց ասեց՝ «Աղա՛սի ջան, գյո՛զ բալասի (աչքի որդի), էս խմում եմ քո արևսադաղին, արևի՛դ մեռնիմ… », հենց բռնես՝ մեկ թոփի գյուլլա տրաքեց, դուռն ու փանջարեն ջախըբուրդ արեց, դուզ ճակատի մեջտեղին դիպավ, ղուղն ու բեինը տաղըթմիշ արավ, է՛նպես քամակի վրա գետնին դիպավ մաշված, չորացած հալևորը ու մնաց մորթած ոչխարի պես սուսը-սասը կտրած, ընկած հենց է՛ն սհաթին, որ վեր էր կացել, գդակն ուզում էր գլխին դնի, փետը ձեռն առնի, որ դուս գնա:

— Աղասին ո՞ւր ա… Աղա՛ ջան… Աղասուն տարա՛ն… գլխի՛ս տեր… տններս քանդեցի՛ն… Աղա՛ ջան… օջա՛խդ խավարացրի՛ն… իմ սա՛ր ջան… դո՛ւռդ փակեցին, ի՛մ գլուխ… Աղա՛… ղա… ղա… սի… Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի… հրես էկա՜ն, հրես տանո՜ւմ են… ձեռները կապեցին… ոտները բխով դրին… վա՛յ… վա՛յ… վա՜յ… աչքս փորեցին… ո՞ւմ էի մեկ չոռ ասել, որ առաջս էկավ… Գնացե՛ք, հասե՛ք, էն սուրահի բոյին մտիկ արե՛ք… Տեսե՛ք, ի՞նչպես ա ջիրիդ խաղում… Գալիս եմ, գալիս, Աղա՛սի ջան… սաբր արա՛, որ մեկ չարսավս քցեմ, գլուխս կապեմ… Տո՛, տնաքանդի աղջիկ… մեկ ձեռներդ էլա բարձրացրո՛ւ… ի՞նչ ես փետացել, էդտեղ կաղնել… Վա՜յ… վա՜յ… վա՜յ… ամա՜ն, էրվեցի՜, խորովեցի՜… Չորանա՛ք դուք, ա՜յ ձեռներ… Խավարի՛ք դուք, ա՜յ աչքեր… Հարսի ջան, խաղա՛, է՜: Տո՛, մեկ կռներդ բարձրացրո՛ւ, է՜հ. Վարդի՛թեր ջան, ի՛մ մանիշակ, ի՛մ սմբուլ, ի՛մ ալվան լալա՛զար, ի՛մ խնկան ծաղիկ… աչքերի՛դ մեռնիմ… Էրեսի՛դ մատաղ գնամ… ի՞նչ ես ձեռներդ խաչել… ի՞նչ ես քեզ ջարդում… սպանում… Զանգուն մոտիկ ա, մի քիչ կա՛ց, Աղասուն ճամփու դնե՛նք… Դեռ նրա հոգին երկինքը չի՛ հասած… մենք նրանից առաջ կէրթանք էնտեղ: Դարդ մի՛ անիլ… Անկաջ արա՛, մի Աղասու խաղն ասեմ…


Աղասի՜ ջա՜ն, գըլ…խի՛դ… ղո՜ւր…բա՜ն…
Դու… ես… մեր… թա՜գն… ու… պարծա՜նքը…
Թա՜գն է՜լ գնա՜ց… պարծա՜նքն է՜լ…
Թո՜ւրն է՜լ գնա՜ց… թվա՜նքն է՜լ…
Տո՜ւնս է՜լ քանդվե՜ց… պուճա՜խս է՜լ…
Ա՜չքս է՜լ փորվե՜ց… ումբրը՜ս է՜լ:


Աղասի՜ ջան, Աղասի՜… Տո՛, ջրատա՜ր… քանի՞ քնիս. լա՜վ ա, լա՜վ… Գնա՜… որդուդ տարա՛ն… գնա՜, ջուրն ընկի… մենք էլ էս ա, գալիս ենք:

Էս սհաթին էր, որ ողորմելի հերը տասն անգամ գնաց է՛ն դինեն, էլի ետ էկավ… Քանի որ գլուխը վեր էր քաշում, հենց իմանաս, էլի թաքրար