Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/105

Այս էջը հաստատված է

— 102 —

և ½ բաժ. ձէթի մէջ տապակեցէք, ածեցէք վերան կճպած սիսեռները և խաշեցէք միասին, աղ արէք և մօտ բերէք։

169) ՁԷԹՈՎ ՏԱՊԱԿԱԾ ԼՈԲԻ

Լոբին եփեցէք ինչպէս հարկն է՝ տես № 89, ջուրը քամեցէք և պատրաստեցէք, ինչպէս վերևը սիսեռի համար գրուած է՝ № 168։

170) ԿԻՐԿԱՇ–ԼՈԲԻ

Լոբին եփեցէք ինչպէս հարկն է՝ տես № 89, ջուրը քամեցէք, ծեծեցէք ընկոյզը և բաց արէք քացախի մէջ, լոբին ածեցէք դրա մէջ, լաւ խառնեցէք, վերան շաղ տուէք շատ մանր կտրտած սոխ և համեմ, աղ արէք և մօտ բերէք:

Կարելի է և այսպէս՝ լոբին եփելուց յետոյ դուրս տալ, աղ անել և ուղղակի առանց ոչնչի մօտ բերել:

171) ԽՈՐՈՎԱԾ ԴԴՈՒՄ (գօգրա)

Կտրեցէք ձմեռուայ դդումի գլուխը, հանեցէք միջի սերմերը և աւելորդ մասերը. ծեծեցէք ընկոյզ, կտրտեցէք սոխ և թրջած հոնի ախտայի (չուրչայ) հետ միասին խառնած լցրէք դդումի մէջ և դրէք փռնի, կամ փեչի մէջ, մի քանի անգամ շուռ տուէք, որ ամեն կողմն էլ հաւասար խորովուի. խորովելուց յետոյ կտրտեցէք և մօտ բերէք։

172) ՏԱՊԱԿԱԾ ԿԱՐՏՈՖԻԼ

Կարտօֆիլը ածեցէք սառը ջրի մէջ, եփեցէք, բայց այնպէս որ չը ճխլուի, կտրտեցէք կլոր և բարակ, աղ արէք. թաւի մէջ ձէթ ածեցէք և դրա մէջ տապակեցէք կտրտած կարտօֆլի երկու երեսն էլ։