Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/109

Այս էջը հաստատված է

— 106 —

անվում է, այլ ուղղակի եփ եկած ջրի մէջ, որովհետև այս դէպքում մսից այնքան հիւթ չէ խլվում:

Եփելուց յետոյ՝ կարելի է վերան ծեծած պաքսիմատ (սուխար) շաղ տալ և կարճ ժամանակով դնել վառարանի (փեչի) մէջ։

1) ԵՓԱԾ ՏԱՒՐԻ ՄԻՍ

177) ԵՓԱԾ ՏԱՒՐԻ ՄԻՍ ՀԱՄԵՄՈՒՆՔՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է մի խորը ափսէ մաքրած կարտօֆիլ, 1 փոքր գլուխ կաղամբ, 2 գազար, 1 գդալ եղ, 1 շաղգամ (брюква) և աղ:

Որպէս զի երկրորդ տեսակ կերակրի համար կարելի լինի մսաջրից լաւ և առանց ոսկրի մսի կտորներ ընտրել՝ մսաջուրը պէտք է 6 ֆ., կամ ամենաքիչ 5 ֆ. մսից եփել: Միսը լուացէք, եփեցէք արմտիքով ինչպէս հարկն է. հանեցէք սկուտեղի վրայ, կտրտեցէք, շուրջը դարսեցէք կաղամբ, գեղեցիկ կտրտուած գազար, շաղգամ, կարտօֆիլ, (իտալական մակարոն): Այս բոլորը մսաջրի մէջ կանխապէս եփելուց յետոյ ածեցէք կաթսայի մէջ, գցեցէք մի գդալ եղ, ացեցէք 2 բաժակ չաղ մսաջուր (մսաջրի երեսից քաշած), աղ արէք և դրէք Հանդարտ կրակի վերայ մօտ կէս ժամ:

178) ԿԱՐՏՕՖԼՈՎ ԵՓԱԾ ՄԻՍ

Կարտօֆիլները պատրաստեցէք ինչպէս ասուած է № 147-ի համար։ Մօտ բերէք մսաջրից հանած տաւրի մսով, կամ մսի վերայ կոտրեցէք 2 ձուի դեղնուց, դրէք վառարանի մէջ, որ մի քիչ կարմրի:

179) ԵՓԱԾ ՄԻՍ ԿԱՐՄԻՐ ՊՈՐԻՆՋԱՆԻ ՍՕՈՒՍՈՎ

Տես № 150, կամ 125: