Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/11

Այս էջը հաստատված է

Դ

պիտոյքները, որոնք միշտ գործ են ածվում և որոնց կարելի է հեշտ պահել առանց փչանլու։ Օրինակ՝ տանը պէտք է միշտ ունենալ՝ ալիւր, եղ, բրինձ, կարտօֆիլ, սոխ, բրղուլ (ձաւար) և այլն։ Այս բոլորը պէտք է մեծ քանակութեամբ գնել, նախ, որ մեծ քանակութեամբ կարելի է աժան ձեռք բերել և լաւը գնել, և 2) որ ձեռքի տակ պատրաստի ունենալով մի քանի անհրաժեշտ նիւթեր ազատ կըլինիք աւելորդ նեղութիւններից և ժամավաճառ լինելուց։

Այստեղ մենք նշանակում ենք այն նիւթերի անունները, որոնց ունենալը մի քանի ֆունտերով միշտ անճրաժեշտ է։

Օրինակ․ Կրուպչատի ալիւր, կարտօֆիլի ալիւր, Գրեչնևի ալիւր, եաչնևի ալիւր, ցորենի ալիւր, մարգարտասերմիկ (պերլովայա կրուպա), քարասերմիկ (մաննայա կրուպա), բրինձ, եղ, չորացրած սպիտակ սիսեռ, կանաչ սիսեռ (горохъ), ոսպ, կարտօֆիլ, կերակրի աղ, սեղանի աղ, հասարակ պղպեղ, անգղիական պղպեղ (անգլիսկիյ պերեց), դափնի տերև (լաւրովի լիստ), դարչին, մեխակ, մուշկատի ընկոյզ, մուշկատի գոյն, քաղցր նուշ, դառը նուշ, չամիչ, քիշմիշ, ճանճուռ, հաստ դդմաճ (մակարոն); միջակ դդմաճ, իտալական դդմաճ, էրիշտայ (վերմիշել), ձու, շաքար, շաքարի աւազ (պեսօկ), քրքում (զաֆրան), լիմոն (կիտրոն), Սարեպտեան խարդալ (գարչիցայ), լոբի, սիսեռ, բակլայ, նոխուղ, սոխ, չորացրած պորինջան (բադրիջան), բանջարեղեն, ևայլն:

Այս վերոյիշեալ նիւթերի ունենալը աննրաժեշտ լինելուց զատ, մեծ նեղութիւն և տեղ չէ պահանջում պահպանելու համար, մանաւանդ երբ նոքա փոքր քանակութեամբ են, բաւական է մի փոքր պահարան զանազան բաժանմունքներով և արկղիկներով, որտեղ կարելի է պահել ամեն մէկը իւր որոշեալ տեղում. իսկ մեծ ընտանիքներում, որտեղ բոլոր յարմարութիւնները կան՝ շատ բան պահպանելու համար, օրինակ՝ մառան, նկուղ, սառցարան ևայլն, նոցա համար աւելի ձեռնտու