Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/110

Այս էջը հաստատված է

— 107 —

180) ԵՓԱԾ ՄԻՍ ԻՏԱԼԱԿԱՆ ՄԱԿԱՐՈՆՈՎ

1 ֆ. մակարոնը եփեցէք աղած մսաջրի մէջ, ածեցէք փլաւքամիչի վերայ, որ ջուրը քամուի, խառնեցէք 2 գդալ եղի հետ, ցանեցէք վերան ⅛ ֆ. (կէս չետվերտ) քերած պանիր և մօտ բերէք մսի hետ:

181) ԵՓԱԾ ՄԻՍԸ՝ սպիտակ թանձր սօուսով, № 122։

182)  »  » ճակնդեղի սօուսով, № 143:

183)  »  » կաղամբով և կաթնէ սօուսով № 144:

184)  »  » թարմ կարտօֆլով № 145:

185)  »  » կարմիր պորինջանով № 150:

186)  »  » տապակած դդումով (գօգրա):

2) ԽԱՇԱԾ ՏԱՒՐԻ ՄԻՍ

187) ԽԱՇԱԾ ՄԻՍԸ ՄԻՋՈՒԿՈՎ ԵՒ ՎԱՅՐԻ ԲՈՂԿՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. միս, 1 գազար, 1 մաղդինոս, 1 պռաս, 1 նեխուր, 1 գլուխ սոխ, 2—3 հատ դափնի տերև, 4-5 հատ մեխակ, 12—20 հատ անգղիական պղպեղ, 6 գդալ քերած վայրի բողկ (խրէն), ¼ ֆ. եղ, քացախ, (1 բաժ. գինի)։

Վերցրէք մի կտոր տաւրի միս (սուկի, կամ չալաղաջ). վերան եղ քսեցէք և շամփուրով խորովեցէք, յետոյ դրէք կաթսայի մէջ, գցեցէք դորա հետ և զանազան արմտիք, ածեցէք 2 գդալ քացախ, 1½ բաժ. մսաջուր, (1 բաժ. գինի), գցեցէք՝ 4—5 հատ մեխակ, խուփով ծածկեցէք, խաշեցէք իրա բուղի (գոլորշու) մէջ թոյլ կրակի վերայ մինչև փափկելը. երբ որ պատրաստ կըլինի, դանակով մի քանի տեղ կտրտեցէք և դուրս տուէք վայրի բողկով տապակած եղի մէջ, դրէք սկուտեղի (բլիւդի) վերայ և վրէն էլ սօուս քամեցէք:

Որպէս զի այս տապական աժան նստի՝ առանց քացախի եփնցէք: