Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/111

Այս էջը հաստատված է

— 108 —

Փոխանակ վայրի բողկի (խրէն), տապական կարելի է զանազան արմտիքով համեմել, օր, 2 գազար, մաղդինոս, 1 կովակաղամբ, 2 գլուխ սոխ, այս բոլորը լաւ կտրտած եփեցէք ջրի մէջ, ջուրը դէն ածէք, ածեցէք վերան տապակած մսի հիւթը (սօուսը), խուփով ծածկեցէք, և մի երկու անգամ եփ տուէք։

188) ՍԱՌԸ ՏԱՊԱԿԱՅ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 6—8 ֆ. տաւրի միս, 2 հատ հորթի ոտ, 2—3 գազար, ¼ ֆ. եղ, 1 մեծ ճակնդեղ (ճարխալ-свекла), 2—3 հատ սոխ, 1 պռաս, 1 նեխուր, 10—15 հատ անգղիական պղպեղ, 1—2 հատ դափնի տրև։

Վերցրեցէք մի կտոր տաւրի միս, աղ արէք, թողէք այդպէս մնայ աղի մէջ մօտաւորապէս 1 ժամ. կաթսայի մէջ եղ գցեցէք, միսն էլ մէջը դրէք և տապակեցէք հնոցի (փեչ) վերայ, միսը շուտ-շուտ շուռ տուէք, որ ամեն կողմից հաւասարապէս կարմրի։ Այն ժամանակ 6—8 ֆ. մսին աւելացրէք 2 հատ մաքրած և մանր կտրտած հորթի ոտ, 2—3 հատ մանր կտրտած գազար, ճակնդեղ, սոխ, պռաս, նեխուր, մի քանի հատ անգղիական պղպեղ, 2 հատ դափնի տերև, ածեցէք այնքան ջուր, որ այս բոլոր բանջարեղէնը ծածկուի, ապա խուփը դրէք վերան և խաշեցէք թոյլ կրակի վերայ, մօտաւորապէս 3 ժամ. միսը հանեցէք, դրէք խորը սկուտեղի (բլուդ) վերայ, սօուսը անցկացրէք մաղի միջով, ածեցէք մսի վերայ, դրէք սառը տեղ լաւ սառչելու համար: Ուտելուց առաջ հէնց իրա սառած սօուսի հետ կտրտեցէք և մօտ բերէք։

3) ՏԱՊԱԿԱԾ ՏԱՒՐԻ ՄԻՍ

189) ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԱՊԱԿԱՅ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3—5 ֆ. տաւրի միս, 1 շիշ հացի թթուաջուր (կվաս), 1 հատ սոխ, 1 հատ նեխուր, 1 հատ մաղդինոս, 1½ գդալ եղ, 1½ գդալ ալիւր: