Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/114

Այս էջը հաստատված է

— 111 —

193) ԲԻՇՏԷՔՍ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. սուկի, աղ, պղպեղ, ½ գդալ քացախ, ⅓ ֆ. եղ, մի ափսէ (տարելկայ), կսրտօֆիլ, վայրի բողկ (խրէն), ¼ կիտրոն (լիմոն) և կանաչ մաղդինոս:

Բիշտէքսի համար պէտք է վերցնել միջին սուկին։ Որպէս զի բիշտէքսը աւելի հիւթալի և փափուկ լինի՝ միսը պէտք է 3-4 օրով պահել, ապա պատրաստել նրանից տապակայ։ Չաղ մսերը հեռացրէք, կտրտեցէք տափակ-տափակ՝ 2 մատ հաստութեամբ, այդ կտորները փաթաթեցէք շորի մէջ, կամ առանց փաթաթելու, փայտով ջարդեցէք, վերան պղպեղ շաղ տուէք, փետուրով եղ և քացախ քսեցէք, դրէք մի սառը տեղ, թողէք մնայ մի 2 ժամ, մինչև տապակելը աղ չը պէտք է անել, որովհետև միսը պնդանում և կարմրում է։ Մօտ բերելուց առաջ եղը տաքացրէք, թաթախեցէք նրա մէջ իւրաքանչիւր մսի կտորը և դրէք տաքացրած թաւի վերայ, աղ արէք, տապակեցէք, շուռ ու մուռ տուէք, էլի աղ արէք, տապակեցէք, խիստ չը պէտք է տապակել, այնպէս, որ երբ դանակով սխմէք միջից արիւն դուրս գայ: Համեմեցէք 2 գդալ եղի մէջ տապակած մանր կարտօֆլով և դանակով քերած վայրի բողկով, իրա հիւթի մէջ քամեցէք կիտրոն, գցեցէք մանր կտրտած մաղդինոս, քամեցէք բիշտէքսի վերայ և մօտ բերէք։

Բիշտէքսը պէտք է կլայեկած թաւի մէջ տապակել։

194) ԲԻՇՏԷՔՍ ՈՒՐԻՇ ՏԵՍԱԿ

Մաքրեցէք և կտրտեցէք, ինչպէս ասուած № 193-ում: Թաւան լաւ կարմրացրէք և 6 կտոր բիշտէքսի համար գցեցէք մի գդալ եղ։ Եղը լաւ տաքանալուց և կարմրելուց յետոյ բիշտէքսի կտորները գցեցէք մէջը, տապակեցէք թէժ կրակի վերայ, երբ որ մէկ երեսը բաւական կը կարմրի, զգուշութեամբ շուռ տուէք միւս կողմը, տապակած երեսին աղ արէք և միւս