Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/124

Այս էջը հաստատված է

— 121 —

մնայ մօտ 1 ժամ. յետոյ թաթախեցէք ձուի մէջ, ցանեցէք վերան ծեծած պաքսիմատ, տապակեցէք տաքացրած եղի մէջ, դարսեցէք սկուտեղի (բլուդ) վերայ, ածեցէք վերան սօուս, այսինքն այն եղը, որի մէջ տապակեցիք կողիկները՝ խառնելով հետը մի քիչ մսաջուր։ Սրա հետ մօտ բերէք տրորած և տապակած կարտօֆիլ № 147, կամ մօտ բերէք խորոված սոխ՝ հետևեալ կերպով պատրաստած. 10—12 հատ սոխը խորովեցէք կրակի մէջ, վափկելուց յետոյ մաքրեցէք, դարսեցէք սկուտեղի մէջ տեղը, դրա շուրջը շարեցէք կողիկները և ածեցէք վերան իրա տապակած եղը։

2) ԽՈՐՈՎԱԾՆԵՐ

125) ՍՈՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾ

Ոչխարի չաղ միսը (կողերը), կամ գառան փափուկ միսը կտրտեցէք, աղ արէք, ցանեցէք վերան պղպեղ, (և մանր կտրտած սոխ), քաղեցէք շամփուրի վերայ և ճաշից մի փոքր առաջ կրակի վերայ խորովեցէք։

211) ԽՈՐՈՎԱԾ, ԿԱՄ ՏԱՊԱԿԱԾ ԱԽՈՆԴԱՆՔ

ՀԱՐԿԱՒՈՐ Է Ոչխարի ախոնդանք (թոք, ջիգար և սիրտ), 2 ֆ. սոխ, 10 հատ պղպեղ, 5—7 ձու, կէս ֆ. եղ, մի փոքր աղ:

Ոչխարի ախոնդանքը կտրտեցէք, ինչպէս առհասարակ խորովածը, աղ և պղպեղ արէք, քաղեցէք շամփուրի վերայ և խորովեցէք:

Կամ տապակեցէք հետևեալ կերպով. ախոնդանքը լաւ լուանալուց յետոյ, ծեծեցէք 2 ֆ. սոխի հետ, պղպեղ և աղ արէք, 7 ձուն լաւ հարեցէք և խառնեցէք ծեծած մսի հետ, կէս ֆ. եղը գցեցէք թաւի մէջ, տաքացրէք, խառնեցէք դրա հետ ծեծած ախոնդանքը և շարունակ խառնելով լաւ տապակեցէք։