Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/130

Այս էջը հաստատված է

— 127 —

մասի և միջին մասը, այսինքն կրծքի ոսկրը և իր մսով 2 կողմով վեր կտրեցէք իրա լայնութեամբ 2 մասի, այսպէս էլ մէջքը։

Աքաղաղի և մեծ վառիկի ամենալաւը 8 ամսականն է՝ մանաւանդ Սեպտեմբերից մինչև Փետրուարի մորթածները։ Սրանց մորթելուց երկու շաբաթ առաջ սկսեցէք կերակրել վարսակի շփոթով (եաչնէվայա կաշա), խոզի կտրտած ճարպի հետ խառը:

7—9 մարդու բաժինը աւելացրէք 1½ անգամ,

10-12 > > > 2 > այսինքն 6 ֆ.

13-18 > > > 2½ > > 9 ֆ.

19-24 > > > 3 > > 12 ֆ.

220) ՏԱՊԱԿԱԾ ԱՂԱՒՆԻ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 5—6 հատ աղաւնի, քացախ, կէս ֆ. եղ։

Մաքրեցէք 5—6 հատ աղաւնիները, փորոտեցէք, գիշերը թրջեցէք կէս քացախ և կէս ջրի մէջ՝ (տես գրքի երկրորդ մասը). հետևեալ օրը հանեցէք և տապակեցէք կէս ֆ. եղով՝ ծածկած կաթսայի մէջ, մօտաւորապէս 1½ ժամում, մի քանի անգամ շուռ ու մուռ տուէք, որ ամեն կողմն էլ հաւասարապէս տապակուի: Սրա հետ մօտ բերէք աղցան (սալաթ):

Եթէ աղաւնիները երիտասարդ են՝ հարկաւոր է նրանց քացախի մէջ թրջել և տապակել մօտաւորապէս 1 ժամում:

221) ՏԱՊԱԿԱԾ ՀՆԴՈՒՀԱՒ

Լաւ մաքրած և փորոտած հնդուհաւը, ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ, շամփուրով խորովեցէք, հետզհետէ քսելով վերան ⅓ բաժակ եղ:

Կամ տապակեցէք հնոցում (փուռը)՝ թաւի մէջ, որի տակը պէտք է ածել մի քիչ ջուր և վերան քսել նշանակուած ⅓ բաժակ եղը, իրանից դուրս եկած հիւթն էլ շուտ շուտ վերան ածելով: Մօտ բերելուց մի փոքր առաջ, շաղ տուէք վրան մանր ծեծած պաքսիմատ (սուխար), վերջին անգամ իրանից դուրս եկած հիւթը վերան ածեցէք և թողէք որ պաքսիմատը մի