— 129 —
2—3 ժամից յետոյ մորթեցէք, մաքրեցէք, փորոտեցէք, աղ արէք, խորովեցէք շամփուրով, կամ տապակի վերայ և դրէք սկուտեղի (բլուդ) վերայ: 1 գդալ եղ, կամ մի բաժակ մսաջուր գցեցէք տապակի մէջ, այդ եղով տապակեցէք 2 հատ ծեծած պաքսիմատ, խառնեցէք քամած սօուսի հետ, որի մէջ հաւը խորովեցիք, ապա ածեցէք սկուտեղի վերայ։
225) ԽԱՇԱԾ ՀԱՒ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հաւ, 4 լիմոն, 1 բաժ. մաջուր, աղ, կէս ֆ. եղ։
Հաւը մաքրելուց և փորոտելուց յետոյ չորս մաս արէք և դրէք կաթսայի մէջ, հետը խառնեցէք 1 բաժակ մսաջուր, 1 բաժակ լիմոնի հիւթ, գցեցէք ¼ ֆ. եղ և մի քիչ աղ, կաթսան խուփով լաւ ծածկեցէք, եփեցէք, հանելուց յետոյ իւրաքանչիւր կտորն էլ 4 մաս արէք։
226) ՀԱՒԻ ՓԼԱՎ
Մէկ հատ հաւը մաքրեցէք, մաս-մաս արէք, կաթսայի մէջ եղ գցեցէք, տաքացրէք, այդ եղի մէջ ածեցէք կտրտած հաւը և տապակեցէք։ 1—2 ֆ. բրինձը լուացէք սառը ջրի մէջ, լուացած ջուրը դէն ածէք, աւելացրէք ուրիշ ջուր և եփեցէք առանց աղի մինչև կիսաեփը, ածեցէք փլաւքամիչի վերայ, վերան սառը ջուր շաղ տուէք և թողէք, որ քամուի. յետոյ ածեցէք հաւի վերայ, աւելացրէք մի երկու գդալ ջուր, կամ մսաջուր, խուփով ծածկեցէք, խաշեցէք մինչև որ լաւ եփուի։ Խուփը աւելի լայն պէտք է լինի, քան կաթսայի բերանը, եփելու ժամանակ երբ որ տեսնէք, որ ջուր դարձած գոլորշին կաթսայի խուփից կաթում է՝ դա նշանակում է որ եփելը բաւական է։ Այն ժամանակ բրնձի մէջ ածեցէք մենաթարմ կէս ֆ. եղ, կամ որքան կամենաք, դարձեալ ծածկեցէք խուփը և մի 5 րոպէ էլի եփելուց յետոյ մօտ բերէք։