Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/139

Այս էջը հաստատված է

— 136 —

վերան 2—3 գդալ պրովանսեան եղ, կամ ձէթ, քացախ, պղպեղ և սամիթ, այս բոլորը միասին լաւ խառնեցէք և մօտ բերէք:

240) ԿԱՐՏՕՖԼԻ ԱՂՑԱՆ

Կարտօֆիլները եփեցէք աղաջրի մէջ, կճպեցէք, կտրտեցէք, հետը խառնեցէք 3 գդալ պրովանսեան եղ, կամ ձէթ, 2 գդալ քացախ, աղ, պղպեղ, կտրտած կանաչի։ Մօտ բերէք տապակած մսի, պանրի, ձկան հետ և այլն:

241) ՃԱԿՆԴԵՂ

Ամենալաւ կարմիր ճակնդեղը (ճարխալ) խորովեցէք կրակի վերայ, կամ եփեցէք, մինչև որ լաւ փափկի, սառեցրէք, մաքրեցէք, էրշտայի նման կտրտեցէք և ածեցէք հողէ ամանի մէջ, գցեցէք աղ, պղպեղ, պրովանսեան եղ, կամ ձէթ, քացախ և կտրտած կանաչի, այս բոլորը լաւ խառնեցէք և մօտ բերէք:

242) ԽԱՒԱՐՏԻ (սալաթայ) ԱՂՑԱՆ

Խաւարտը ընտրեցէք, կտրտեցէք, աղ արէք, ածեցէք վերան եղ, կամ ձէթ, քիչ էլ քացախ և լաւ խառնելուց յետոյ մօտ բերէք։ Կամ փոխանակ եղի և ձէթի ածեցէք վերան քացախի մէջ բաց արած՝ 2 սեղանի գդալ ծեծած ընկոյզ:

243) ԿԱՐՄԻՐ ԿԱՂԱՄԲ

Կարմիր կաղամբի չոր և աւելորդ մասերը դէն ածէք, մնացածը օղակ-օղակ և բարակ կտրտեցէք, ածեցէք հողէ ամանի մէջ, հետը մի քիչ ձէթ և քացախ խառնեցէք, աղ արէք և մօտ բերէք։