Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/141

Այս էջը հաստատված է

ԳԼՈՒԽ Է

ՓԼԱՒՎՆԵՐ

Ա) ԵՂՈՎ ՓԼԱՒՆԵՐ

250) ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԼԱՒ ԵՂՈՎ—ՁՈՒՈՎ

3 ֆ. Աքուլայ լաւ բրինձը ընտրեցէք, 2—3 անգամ լուացէք (բրինձները լուանալու ժամանակ զգոյշ պէտք է լինել, որ չը փշրուին) և հեռշտաեռի (սամովարի) հովացրած ջրի մէջ թրջած պահեցէք 2—3 ժամ: Ամեն մի աման բրնձի համար վերցրէք 3 աման ջուր, ածեցէք կաթսայի մէջ (փլաւի կաթսան համեմատաբար մեծ պէտք է լինի քան արգանակներինը) և եփ տուէք, թրջած բրինձները ածեցէք եփ տուած ջրի մէջ և երեք անգամ եփ տալուց յետոյ՝ աւելացրէք 2 բուռը աղ, քափկիրով հանեցէք մի քանի հատիկ բրինձ և մատներով տրորեցէք, եթէ այդ հատիկների դուրսը փափկել են (ներսը դեռ ևս պէտք է պինդ լինի), այն ժամանակ կաթսան կրակից յետ դրէք, շուռ տուէք փլաւքամիչի վերայ, կաթսայի մէջ մի քիչ սառը ջուր ածէք, ողողեցէք և այդ էլ ածէք փլաւքամիչի բրինձների վերայ, թողեք որ ջուրը լաւ քամուի. կաթսայի մէջ գցեցէք, ½ ֆ. եղ, տաքացրէք, 4—5 հատ ձուաները առանձին հարեցէք, այդ հարած ձուաների մէջ ածեցէք խաշած բրինձներից, այնքան, որ երես առ երես լցուի, ապա այդ բրնձի հետ խառը ձուն ածեցէք եղի մէջ և ամեն կողմը հաւասար փռեցէք, այնպէս, որ ամբողջ կաթսայի յատակը (տակը) ծածկուի, մի երկու րոպէից յետոյ էլ ածեցէք