Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/142

Այս էջը հաստատված է

— 139 —

այդ ձուի վերայ խաշած ու քամած բրինձները՝ կամաց-կամաց և քիչ-քիչ, կաթսայի մէջ բրինձները չորս կողմից վրայ բերէք և մէջ տեղը մի թումբ կազմեցէք։ Կաթսայի տակի կրակը պէտք է շատ թոյլ լինի, որ ձուն չ’այրուի։ Կաթսան խուփով ծածկեցէք և իրա գոլորշու (բուղ) մէջ հանդարդ եփեցէք, եթէ ուզում էք որ շուտ եփուի, պէտք է աշխատել, որ միջի գոլորշին դուրս չը գայ, դորա համար մի շոր թաց արէք, քամեցէք և փաթաթեցէք կաթսայի չորս բոլորը, խուփը շուտ շուտ վերցրէք, վերան նստած սառած գոլորշին քամեցէք և դարձեալ ծածկեցէք, երբ նկատէք, որ բրնձի հատիկները բաւական եփուած են, փլաւի վերայ 1 ֆ. եղ դրէք, որ տակը չայրուի, ծածկեցէք և թողէք մնայ շատ թոյլ կրակի վերայ, մինչև ուտելու ժամանակը, ապա մեծ զգուշութեամբ փլաւը ածեցէք սկուտեղի (բլիւդ) վերայ, տակի ձուն էլ կտրտեցէք փլաւի վերայ և մօտ բերէք։

251) ՂԱՈՒՐՄՈՎ ՓԼԱՒ

Փլաւը եփեցէք ճիշտ նախընթացի նման՝ № 250. իսկ ղաուրման պատրաստեցէք հետևեալ կերպով: Մէկ ֆ. ոչխարի կամ գառան միսը շատ մանր կտրտեցէք և 1 ֆ. օղակ-օղակ կտրտած սոխի հետ ածեցէք թաւի մէջ, լաւ կարմիր տապակեցէք 3 սեղանի գդալ եղով։ Երբ որ փլաւը եփելուց յետոյ կ’ածէք սկուտեղի վերայ, այն ժամանակ ղաուրման էլ պէտք է ածել փլաւի վերայ և մօտ բերել։ Խնայողութեան համար ղաուրմի փլաւի հետ կարող էք ձու գործ չ’ածել։

252) ՓԼԱՒ՝ ՖԱՍԵԱՆԻ, ԿԱՄ ԳԱՌԱՆ ՄՍԻ ՀԵՏ

Բոլոր բրնձէ փլաւները պէտք է եփել այնպէս, ինչպէս յիշուած է № 250–ում։ Ֆասեանը, կամ գառան միսը եփեցէք,