Այս էջը հաստատված է
— 144 —
263) ԱԼՈՒԲԼՈՎ-ՓԼԱՒ
Փլաւը եփեցէք ինչպէս հարկն է. իսկ ալուբալին պատրաստել հետևեալ կերպով. հանեցէք կորիզները և խաշեցէք ձէթի մէջ, խառնեցէք հետը քիչ շաքար. երբ որ փլաւը եփելուց յետոյ կածէք սկուտեղի վերայ, այդ պատրաստ ալուբալին էլ փռեցէք վերան, կամ առանձին մօտ բերէք:
Ալուբլի փոխանակ կարելի է գործ ածել՝ հոն, թազայ սալոր (ալուչայ, դամբուլ), կամ տապակած կարտօֆիլներ։
264) ԲՐՂԼԻ (ձաւար) ՓԼԱՒ
Բրղլի փլաւն էլ պատրաստեցէք ճիշտ քաշովի նման՝ № 260: