Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/149

Այս էջը հաստատված է

— 146 —

ձուկը ծածկուի: Ձուկը մօտ բերելու ժամանակ պէտք է ամբողջապէս դնել սկուտեղի (բլուդի) վերայ, այնպէս որ մէջքը լինի վերևից, իսկ փորը, ճղելուց յետոյ՝ տակի կողմը, որպէս զի, ուտելու ժամանակ, փափուկ միսը կարելի լինի ամեն կողմից հեշտ վերցնել։

Նշանակուած է 6 մարդու բաժին 7—9 մարդու համար աւելացնել 1½ անգամ,

10—12 > > > 2 < —(եթէ հետը սօուս կը լինի, բաւական է մեծացնել 1½ անգամ)

13—18 > > > 2½ >

19-24 > > > 3 >

Ա) ՁԿՆԵՂԷՆ ՏԱՔ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

265) ԵՓԱԾ ՇՉՈՒԿԱՅ՝ ՍՕՈՒՍՈՎ

Շչուկայ կոչուած ձուկը մաքրեցէք, մաս-մաս կտրտեցէք, ցանեցէք վերան չոր աղ, դարսեցէք հողէ ամանի մէջ, ածեցէք վերան տաքացրած քացախ, ծածկեցէք, մի քանի րոպէից յետոյ դուրս տուէք և ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք արմտիքներից պատրաստած բուլիօն, այնքան, որ միայն կտրտած ձուկը ծածկուի, եփեցէք խիստ կրակի վերայ, յետոյ կրակից յետ դրէք, վրէն սառը ջուր շաղ տուէք, ծածկեցէք թղթով և խուփով, մի քանի րոպէից յետոյ մօտ բերէք։

Սրա հետ առանձին կարելի է մօտ բերել՝

ա) Խարդալի տաք սօուս՝ № 126:
բ) Թթուասերի սօուս՝ № 127։
գ) Կարմիր պորինջանի սօուս՝ № 125:

266) ԽԱՇԱԾ ՇՉՈՒԿԱՅ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆունտանոց շչուկայ, 3 գդալ եղ, 1 գազար, 1 մաղդինոս, 1 նեխուր, 1 պռաս, 1 սոխ, 15—20 հատ անգղ. պղպեղ, 2—3 հատ դափնի տերև։

Սաղ (կենդանի) շչուկան կէս գիշերին գցեցէք աղաջրով լիքը վեդրոյի մէջ, միւս օր, առաւօտեան վաղ, հանեցէք,