Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/15

Այս էջը սրբագրված է

Ը

ոչ, պէտք է կերակրի բոլոր ամանները ցոյց տալ նրան։

Անվնաս գործածական ամաններ կարելի է խորհուրդ տալ՝ երկաթեայ թիթեղից շինած կասկարայ, որը գործ է ածվում, թէ ամբողջ և թէ ծԵծած գառան մսի տապակելու համար, սրա յատակը պէտք է բաւական հաստ լինի, որովհետև բարակը շուտով տաքանում և այրում է մսի միայն դրսի մասը, իսկ ներսը մնում է հում։ Միս կտրելու դանակը, պէտք է բաւական հաստ և մեծ լինի, այս տեսակ դանակը կոչվում է չափաջաղ, կամ սամեռաչ, դանակը նոյնպէս գործածելուց յետոյ պէտք է անմիջապէս մաքրել, մանաւանդ ամառը, երբ շոքից նրա վերայ մնացած մսերը փթում և առաջացնում են որդն։ Միս ծեծելու տախտակը պէտք է շատ մաքուր փայտից լինի շինած, որ ծեծելու ժամանակ չը կտրտուի և փայտի կտորները չը խառնուին ծեծած մսի հետ և երկրորդ, որ ամուր փայտը չէ ծծում մսի չաղութիւնը։ Տախտակն էլ գործածելուց յետոյ պետք է տաք ջրով լուանալ:

Իւրաքանչիւր խոհանոցում պէտք է գտնուի՝ մեծ ու փոքր դանակներ մի քանի հատ, երկծայրի մեծ պատառաքաղ (չանգալ, вилка), որովհետև եռածայրին դժուար է մաքրվում, դոյլ (վեդրոյ), մաղ, փլաւքամիչ, քափկիր, քերիչ (терка)—վայրի բողկ (խրէն) և այլ սրա նման բաներ քերելու համար, մի քանի հատ կաղապարներ (ֆօրմա), փոքրիկ թիակ՝ հարելու համար, մաքուր անձեռոցիկ (սալֆետկայ) մսաջուր և այլ կերակուրներ քամելու համար, խմորեղէն պատրաստելու գործիքներ ևայլն ևայլն։ Մի քանի ժամանակի ընթացքում` արդէն դուք կիմանաք, թէ ինչ և ինչ են հարկաւոր ձեր գործածած կերակուրների համար։ Ամենա անհրաժեշտ գործիքներից մէկն էլ կշեռքն է, որ հարկաւոր է ոչ թէ միայն իմանալու, թէ նիւթերը ինչ աստիճան ճիշտ են գնուած, այլ և կը հարկաւորուին ամեն օր՝ ուտելեղէն պատրաստելու ժամանակ։

Մսաջուր եփելու, մանաւանդ թթուաշ արգանակներ