Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/151

Այս էջը հաստատված է

— 148 —

269) ՏԱՊԱԿԱԾ, ԿԱՄ ԽՈՐՈՎԱԾ ՍԱԶԱՆ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ․ սազան, 2 գդալ եղ, աղ, 2 ձու, 4—5 պաքսիմատ (սուխար)։

Ձկան թեփը մաքրեցէք, կտրտեցէք և աղ արէք։ Աղը ծծելուց յետոյ, ձուկը շորով ցամքեցրէք և իւրաքանչիւր կտորը թաթախեցէք հարած ձուի մէջ. թաւի մէջ եղ տաքացրէք, ձկների կտորները ածեցէք մէջը և երկու երեսն էլ տապակեցէք:

Կարելի է և ամբողջապէս տապակել. մաքրեցէք, աղ արէք, ձուի և պաքսիմատի մէջ թաթախեցէք, դրէք թաւի վերայ և տապակեցէք հնոցի, կամ փռնի մէջ, տապակելու ժամանակ պատառաքաղով մի քանի անգամ ծակծակեցէք և իրանից դուրս եկած հիւթը վրա բերէք:

Մօտ բերելու ժամանակ թթուաշ սօուս ածեցէք վերան՝ № 123:

270) ՍԱՌԸ ԵՓԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻ՝ ԸՆԿՈՅԶՈՎ

Մաքրեցէք 2—3 ձուկը, փորը դուրս տուէք, քիմուխտները (ձկան ականջ) մաքրեցէք, կտրտեցէք, ածեցէք աղով եփ տուած ջրի մէջ և եփելուց յետոյ դուրս տուէք սկուտեղի (բլուդի) վերայ և սառեցնելուց յետոյ մօտ բերէք։

Սրա հետ առանձին մօտ բերէք, սամովարի հովացրած ջրի մէջ բաց արած, ծեծած ընկոյզ։

Որպէս զի իմանաք գեղարքունին եփած է թէ ոչ՝ եփելու ժամանակ մատները բաց արած ձեռքը պահեցէք կաթսայի գոլորշու վերայ, եթէ մատերը միմեանց մօտեցնելու ժամանակ կպչեն, կը նշանակէ ձուկը պատրաստ է:

271) ԿԱՐՄՐԱԽԱՅՏ, ԻՇԽԱՆ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. ձուկ, քացախ, աղ, 1 հատ դափնի տերև, մի ափսէ (տարելկայ) կարտօֆիլ, 1 հատ սոխ: