Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/157

Այս էջը հաստատված է

— 154 —

քացախով, մի փոքր եփ տուէք, ածեցէք ձկների վերայ: Այսպէս պատրաստած ձուկը, կարելի է 3 օր անվնաս պահել. քացախի մէջ կարելի է մի քիչ կտրտած սոխ էլ ածել և եփ տալ։

Գ) ԽՈՐՈՎԱԾ ԵՒ ՏԱՊԱԿԱԾ ՁԿՆԵՐ

286) ԽՈՐՈՎԱԾ ԵՒ ՏԱՊԱԿԱԾ ՕՐԱԳՈՒԼ

Օրագուլը կտրտեցէք, լաւ լուացէք, եթէ աղի չէ՝ արէք, քաղեցէք շամփուրի վերայ և խորովեցէք ինչպէս հասարակ խորովածը, (եթէ խորովելու ժամանակ ձուկը շամփուրի վերայ չէ կանգնում՝ թելով փաթաթեցէք), յետոյ քացախ պատրաստեցէք հետևեալ կերպով. 1 բաժ. քացախի մէջ բարակ կտրտեցէք 1 հատ սոխ, փոքրիկ ամանով դրէք կրակին և սոխը խաշեցէք, օրագուլն էլ խորովելուց յետոյ ածեցէք այդ քացախի մէջ և մի 5 րոպէ տապակելուց յետոյ մօտ բերէք։

287) ԽՈՐՈՎԱԾ ԶՈՒԹԽԻ (րէլուդայ)

Զութխին մաքրեցէք, կտրտեցէք, լուացէք, անցկացրէք շամփուրի վերայ, աղ արէք և կրակի վերայ շարունակ պտոյտ տալով խորովեցէք՝ ինչպէս հասարակ խորովածը. խորովելուց յետոյ շամփուրից հանեցէք և դրեցէք սկուտեղի վերայ:

Կարելի է և ամբողջ կտորով խորովել։

288) ԽՈՐՈՎԱԾ ԿԱՐՄՐԱԽԱՅՏ

Կարմրախայտի փորը դուրս տուէք, լուացէք, աղ արէք, թաթախեցէք շատ նոսր շինած ալրաջրի մէջ, քաշեցէք շամփուրի վերայ և երկու երեսն էլ լաւ խորովեցէք. կամ կարելի է թաւի մէջ եղով տապակել: Մօտ բերելու ժամանակ, եթէ կամենում էք խմորը ձկնից քերեցէք։ Այս տեսակ խորովածը ճանապարհորդութեան համար յարմար էր՝ իրա դիմացկուն