Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/163

Այս էջը հաստատված է

— 160 —

անգամ կը բարձրանայ, շինեցէք պերոգները, ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։

299) ՊԵՐՈԳԻ ՀԱՄԱՐ ԹԹԽՄՈՐՈՎ ԽՄՈՐ

Երեկոյեան վերցրէք 2 բաժակ ամենասառը ջուր, 3 մսխալ թթխմոր (խաշ), կէս ֆ. լաւ սպիտակ հարած եղ, 1 ձու, մի գդալ եղ և 2 ֆ. ալիւր, այս բոլորը շաղախեցէք և հունցեցէք, դրեցէք սեղանի վերայ, անձեռոցիկով (սալֆետկայ) ծածկեցէք։ Երբ որ խմորը կը բարձրանայ, պերոգները շինեցէք, ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։

Բ) ՈՒՏԻՍՈՒԱՅ ՊԵՐՈԳՆԵՐ

Ծանօթութիւն։ Պերոգների համար ինչ տեսակ խմոր կամենում էք՝ կարող էք պատրաստել, որոնք յիշուած են № 294—299-ում:

Պիրոգների համար յաճախ գործ է ածվում բրինձ, որը պէտք է հետևեալ կերպով պատրաստել. բրինձը լուացէք ջրի մէջ, ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ բրինձները միայն ծածկուին, դրէք կրակին և եփեցէք. երբ որ բրինձը կը փափկի, ածեցէք փլաւքամիչի մէջ, վերան էլ մի քիչ սառը ջուր շաղ տուէք և թողեք որ բոլորովին քամուի, յետոյ բրինձը ածեցէք քարէ, կամ հողէ ամանի մէջ, գցեցէք եղ, պինդ եփած ձու և այն... նայած թէ պերոգները ինչով էք ուզում պատրաստել։

300) ՊԵՐՈԳ, ՄՍՈՎ ԵՒ ՁՈՒՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 ֆ. միս, 1 սոխ, աղ, պղպեղ, ¼ ֆ. եղ, 2—3 ձու, սամիթ և կանաչ մաղդինոս, (կէս բաժ. բրինձ): Խմորի համար յայտնի է:

Սոխը մանր կտրտեցէք, եղով տապակեցէք. տապակած հորթի միսը, որսի միսը, մսաջրից հանած եփած միսը, կամ հում միսը, կտրտեցէք շատ մանր, ածեցէք եղով տապակած սոխի մէջ, աւելացրէք 2—3 գդալ չաղ մսաջուր (բուլիօն), մի փոքր տապակեցէք, գցեցէք աղ և պղպեղ, թողէք որ սառի և յետոյ դրէք բաց արած խմորի վերայ մի կարգ դրանից, մի