Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/166

Այս էջը հաստատված է

— 163 —

ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՍՈՒԱԾ Է Բ. ԳԼԽՈՒՄ

Գ)ՊԱՍՈՒԱՅ ՊԵՐՈԳՆԵՐ ԵՒ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ

306) ՔԱՂՑՐ ՊԵՐՈԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՍՈՒԱՅ ԽՄՈՐ

Վեց մարդու համար վերցրէք 1½ բաժ. տաք ջուր, 1 մսխալ չոր թթխմոր (խաշ), այդ թթխմորը բաց արէք մի քիչ տաք ջրի և 2 բաժ. կրուպչատի ալրի մէջ, շաղախեցէք առաւօտեան շատ վաղ: Ուռչելուց յետոյ գցեցէք աղ, թիակով լաւ հարեցէք, ածեցէք մէջը՝ կէս բաժակ շաքարի հետ հարած պրովանսեան, կամ ուրիշ լաւ ձէթ, աւելացրէք լիմոնի կեղև, կամ 2—3 կաթիլ վարթաջուր, կամ դարչին, ածեցէք ալիւր: Խմորը բարձրանալուց յետոյ պատրաստեցէք կլոր ձևով պերոգ, ծածկեցէք խնձորով, կամ մի ուրիշ քաղցրաւենիքով, թողէք որ բարձրանայ, քսեցէք երեսին՝ ջրի հետ խառնած մեղր և դրեցէք փռան մէջ։

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½—2 ֆ. ալիւր:

307) ԽՆՁՈՐՈՎ ՔԱՂՑՐ ՊԵՐՈԳ, ԿԱՄ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ

Խմորը պատրաստեցէք, ինչպէս յիշուած է նախընթացում՝ № 306 և ծածկեցէք հետևեալ ձևով պատրաստած խնձորի հիւթով. 6—9 հատ խնձորները կճպեցէք, մանր կտրտեցէք, մի փոքր տապակեցէք կէս բաժակ շաքարի և մի քիչ դարչինի հետ, ածեցէք մէջը 1—2 ըմպանակ (ռումկայ) րօմ, գցեցէք մանր կտրտած լիմոնի կեղև, այս բոլորը միասին խաշեցէք, մինչև որ թանձրանայ, հովացրէք և ածեցէք պերոգի կամ կարկանդակների վերայ:

308) ՔԱՂՑՐԱՒԵՆԻՔՈՎ ՊԵՐՈԳ, ԿԱՄ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ

Խմորը պատրաստեցէք՝ ինչպէս հարկն է (տես № 306),