— 166 —
բերէք, գնդերը տափակացրէք 2 մատ հաստութեամբ, երեսներին հարած ձուի դեղնուց քսեցէք, մի քիչ էլ, եթէ ուզում էք՝ թրջած զաֆրան և թխեցէք, թոնրի, կամ փռան մէջ։
313) ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԾՒՈՂ ՓՈՔՐԻԿ ՔԱԹԱՆԵՐ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 15 ֆ. ալիւր, 5 ֆ. եղ, 3 ֆ. շաքար, 5 մսխալ հիլ, 20 հատ ձու, 1 գդալ աղ և թթխմոր (խաշ)։
Միջուկի պատրաստելը: Նախ մի ֆ. եղը ածեցէք մի ամանի մէջ և լաւ տրորեցէք մինչև սպիտակելը, դրա վերայ աւելացրէք 3 ֆ. շաքար, 5 մսխալ ծեծած հիլ և 3 ֆ. ալիւր. այս բոլորը միասին խառնեցէք։
Խմորի պատրաստելը: Մնացած ալիւրը (ի հարկ է մաղած) ածեցէք տաշտի (թաբախ) մէջ, աւելացրէք մի քիչ տաք ջուր, 20 հատ ձու, 1 գդալ աղ և մի քիչ էլ խաշ, բոլորը միասին շաղախեցէք և հունցեցէք միջակ թանձրութեամբ, յետոյ այդ խմորը մի մաքուր շորով ծածկեցէք և ¼ ժամով պահեցէք սենեակի մէջ։ Ապա այդ խմորից փոքրիկ գունդեր պատրաստեցէք և դրանցից բարակ լաւաշներ բաց արէք, մնացած 4 ֆ. եղը տաքացրէք, այդ լաւաշները անցկացրէք եղի միջով, դրանից մանր շրջանակներ կտրտեցէք և ափները բարձրացրէք, կարճ բաժակի ձև տուէք, այդ խմորի մէջ ածեցէք պատրաստած միջուկից, ծայրերը վրայ բերէք, երեսին հարած ձու, կամ զաֆրան քսեցէք, դարսեցէք ժեստերի, կամ ժարովնիկի վերայ, դրէք փռնի մէջ և թխեցէք։ Նախ քան թելը՝ երեսին կարելի է շաղ տալ և գոյնզգոյն խաշխաշ։