Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/174

Այս էջը հաստատված է

— 171 —

սօուսը կը ցամաքի, կրակից ետ դրէք և հովացրէք. 6 հատ դեղնուցը ¼ բաժ. շաքարի հետ լաւ hարեցէք մինչև սպիտակելը, հետը խառնեցէք 1 գդալ հարած եղ, կաթնի մէջ թրջած և քամած ¼ ֆ. բուլկի, մի քիչ լիմոնի կեղև, այս բոլորը լաւ խառնելուց յետոյ, գցեցէք մէջը 6 հատ ձուի հարած սպիտակուց։ Այս նիւթի կէսը ածեցէք կաղապարի մէջ, յետոյ պատրաստած տանձերը, իսկ վերևից մնացած նիւթի կէսը և դրէք հնոցի, կամ փռան մէջ։

32O) ԱԼՈՒԲԼԻ, ԿԱՄ ՍԵՒ ՀԱՂԱՐՃԻ ԲՈՒԴԻՆԳ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 ֆ. ալուբալի (вишня), ¾ բաժ. շաքար, 2 ձու, 1½ բաժ. թթուասեր, 1 թէյի գդալ դարչին, ½ գդալ ալիւր։

3 բաժ. ալուբալին մաքրեցէք, ածեցէք վերան կէս բաժ. շաքար, յետոյ վերցրէք 1½ բաժ. ամենաթարմ թթուասեր (սմետան), հարեցէք 2 ձուի հետ, գցեցէք մէջը կէս սեղանի գդալ ալիւր, կէս բաժ. շաքար և կէս թէյի գդալ դարչին, այս բոլորը ածեցէք ալուբլի վերայ, խառնեցէք, ածեցէք սկուտեղի վերայ, դրէք հնոցի մէջ և թխեցէք: Այս բուդինգը շատ համեղ է, կարելի է ալուբլի փոխարէն սև հաղարճ գործածել:

321) ԲՐՆՁԻ ԲՈՒԴԻՆԳ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 բաժ. բրինձ, 3 բաժ. սեր, կամ անարատ կաթ, ⅛ ֆ. եղ, կէս բաժ. շաքար, ¼ ֆ. ցուկատ[1] 5—6 ձու, կէս գդալ եղ, 4 կտոր պաքսիմատ (սուխար)։

Մի բաժակ բրինձը սառը ջրով լուացէք, ածեցէք վերան թազայ ջուր, այնքան, որ բրինձը ծածկուի, կիսատ եփեցէք, ածեցէք փլաւքամիչի վերայ, վերան սառը ջուր շաղ տուէք և թողէք որ ջուրը բոլորովին քամուի, քամած բրինձը ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք 3 բաժ. անարատ կաթ, եփեցէք,

  1. Ցուկատ—цукатъ—լիմոնի, կամ ապելսինի կեղևը շաքրով պատրաստած՝ (տես գրքի երկրորդ մասը)։