— 175 —
սկուտեղի (բլուդ) վերայ, դրա վերայ էլ ածեցէք նոյն սերոփից, կամ կաթնի սառը սօուսից՝ № 133:
328) ՍԱՌԸ ԲՐԻՆՁ ՆԱՐՆՋՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½ բաժ. բրինձ, ⅔ բաժ. շաքար, 2 նարինջ (ապելսին) 4—8 մեխակ:
1½ բաժ. բրինձը փխրուն եփեցէք. ⅓ բաժ. շաքարը ածեցէք ⅔ բաժակ ջրի մէջ և խառնեցէք բրնձի հետ։ 1½ նարնջի կեղևը հանեցէք, մանր կտրտեցէք և մեխակի հետ ածեցէք կաթսայի մէջ, ածեցէք մէջը ¾ բաժակ ջուր և ⅓ բաժ. շաքար, այս բոլորից սերոփ եփեցէք և հովացրէք։ Մնացած նարինջների սպիտակ կեղևները հեռացրէք, մանր կտրտեցէք, սերմերը հանեցէք և բրնձի հետ ածեցէք սկուտեղի վերայ, իսկ դրանց վերայ` էլ հովացրած սերոփը։
329) ՍԱՌԸ ԲՐԻՆՁ, ՆՇԻ ԿԱԹՆՈՎ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 1½ բաժ. բրինձ, ¼ բաժակ շաքար, դարչին, ½—1 բաժակ լաւ չամիչ. նշի կաթնի համար՝ ¾ բաժ. քաղցր և 5 հատ դառը նուշ, 3-4 կտոր շաքար։
1½ բաժակ բրինձը եփեցէք ջրի մէջ, ածեցէք փլաւքամիչի վերայ, վերան սառը ջուր շաղ տուէք, ջուրը քամուելուց յետոյ, ածեցէք սկուտեղի (բլուդ) վերայ և հետը շաքար ու դարչին խառնեցէք։ Մօտ բերելու ժամանակ վրան նշի կաթ ածեցէք՝ № 135: Երբ որ բրինձը համարեայ թէ պատրաստ կը լինի, կարելի է մէջը մի քիչ չամիչ գցել և նրա հետ եփել։