— 183 —
խառնեցէք, ածեցէք ջնարակուած (муравленный–չինի քսուած) թաւի մէջ, դրէք կրակի վերայ և տապակեցէք, պէտք է լաւ նայել, որ շատ չը տապակուի։
343) ԿԱՆԱՉՈՎ ՁՈՒԱՁԵՂ
12—15 ձու վերցրէք, լաւ հարեցէք, խառնեցէք հետը մի բուռ մանր կտրտած կանաչի, օր. պիտնայ, թարխուն, համեմ և շւիթ. թաւի մէջ 2—3 գդալ եղ գցեցէք, խիստ տաքացրէք, ձուն ածեցէք մէջը և տապակեցէք։
344) ԹԵՐԽԱՇ ՁՈՒ ԵՓԵԼԸ
Խիս եռ եկած ջրի մէջ գցեցէք սաղ ձուանները և եփեցէք 2—2½ րոպէ, ոչ աւել։
345) ՊԻՆԴ ՁՈՒ ԵՓԵԼԸ
Խիստ եռ եկած ջրի մէջ գցեցէք սաղ ձուաները, եփեցէք 10 րոպէ, իսկ յետոյ հանեցէք միջից և գցեցէք սառը ջրի մէջ, որպէս զի կարելի լինի հեշտ կճպել:
346) ՆԱԽԱՃԱՇԻ ՀԱՄԱՐ ՁՈՒ
Երկաթեայ թիթեղի (ժեստ) թաւի ներսի կողմը եղ քսեցէք և պաքսիմատ շաղ տուէք. 12—15 հատ ձուն մէկ մէկ գցեցէք մէջը, վերան աղ, հասարակ պղպեղ և մանր կտրտած կանաչ սոխ շաղ տուէք, իւրաքանչիւր ձուի վերայ մի կտոր եղ գցեցէք, թաւան դրէք կրակի վերայ և մի փոքր տապակելուց յետոյ մօտ բերէք։