Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/188

Այս էջը սրբագրված է

— 185 —

տուէք, և թել խմորը ածեցէք մէջը, դրեցէք հնոցի (փուռը) մէջ 1 ժամ ժամանակով, այնպէս որ շուրջը լաւ կարմրի և չորանայ, շուռ տուէք սկուտեղի (բլիւդ) վերայ:

349) ՇՓՈԹ

2 բաժակ մանր գրեչնևի կրուպան տրորեցէք 2 հատ ձուի հետ, չորացրէք, եփեցէք 4 բաժակ կաթի հետ, աւելացրէք 1 գդալ եղ, հովացրէք, անցկացրէք մաղի միջով ուղղակի սկուտեղի (բլիւդ) վերայ:

Սրա հետ մօտ բերէք կաթնով և վանիլայով սօուս՝ № 133:

350) ԲՐՆՁԻ ՇՓՈԹ, ԴԴՈՒՄԻ ՄԷՋ

Վերցրէք 1 հատ դդում (ղօզրայ, тыква) վերևից ձմերուկի գլխի նման կտրեցէք, այդ կտրած կտորը չը պէտք է դէն ձգել, սերմերը հանեցէք, մետաղեայ գդալով (սեղանի գդալ) բոլոր միջուկը քերեցէք. այնպէս որ դդումի պատերը 1 մատ հաստութեամբ մնան. 1 բաժակ բրինձը մի փոքր եփեցէք և ածեցէք դդումի մէջ, վերցրէք դդումի միջուկից հանած փափուկ մասի միայն կէսը, սրա հետ խառնեցէք 1 բաժակ թազայ թթուասեր (սմետան), ¼ ֆ. եղ, ծեծած դարչին, ¼ բաժակ շաքար, 1 բաժակ քիշմիշ և չամիչ, 5 ձուի դեղնուց և 5–6 ձուի հարած սպիտակուց, այդ բոլորը միասին խառնեցէք, լցրէք դդումի մէջ, իրանից կտրած գլուխը ծածկեցէք և ամբողջապէս թխեցէք թոնրի, կամ փռան մէջ, մօտ բերէք այդպէս սկուտեղի, կամ սինու վերայ:

351) ԴԴՈՒՄՈՎ ՇՓՈԹ

Թազայ դդումը կճպեցէք, սերմերը հանեցէք, կտրտեցէք և եփեցէք, յետոյ այդ եփած դդումը ածեցէք փլաւքամիչի