— 188 —
354) ԼԱՒ ՏԵՍԱԿԻ ՁՈՒԱՀԱՑ
ՀԱՐԿԱՒՈՐ Է ¾ բաժ. եղ, ¾ բաժ․ սեր, 5 ձու, կէս բաժ. ալիւր, 6 թէյի գդալ շաքար:
Վերցրէք ¾ բաժակ տաքացրած եղ, 5 դեղնուց և 6 թէյի գդալ ծեծած շաքար, այս բոլորը միասին հարեցէք մինչև սպիտակելը, յետոյ ¼ բաժակ սերը ածեցէք մէջը, լաւ խառնեցէք, աւելացրէք կէս բաժակ կրուպչատի ալիւր, լաւ խառնեցէք, թխելու ժամանակ խմորի մէջ գցեցէք 5 հատ հարած սպիտակուց և լաւ խառնեցէք։
355) ԲՐՆՁԻ ՁՈՒԱՀԱՑ
ՀԱՐԿԱՒՈՐ Է ¾ ֆ. (կէս բաժ․) բրինձ, 2½ բաժ . կաթ, կամ սեր, կէս ֆ. կամ 1½ բաժ. ալիւր, 5 ձու, 2 գդալ թթխմոր (դրօժժ), 2½ գդալ եղ, 3—4 կտոր շաքար, (դարչին, կամ լիմոնի քերուածք)։
¼ ֆ. բրինձը ածեցէք եռ եկած ջրի մէջ, մի փոքր եփելուց յետոյ ջուրը դէն ածէք և նորից եփեցէք՝ 2 բաժակ կաթնով, կամ սերով, կրակից յետ դրէք, անցկացրէք մաղի միջով, աւելացրէք կէս ֆ. ալիւր, 2 գդալ թթխմոր (դրօժժ, խաշ), դարչին, աղ, 3—4 կտոր շաքար, 5 ձու, կամ միայն դեղնուց, իսկ 5 հատ սսլիտակուցը հարեցէք կէս բաժակ տաք կաթնի և կէս ֆ. տաքացրած եղի հետ, այնքան հարեցէք, որ բոլորովին փրփուր դառնայ, թիակով լաւ հարեցէք, խմորը դրէք մի տաք տեղ, որ բարձրանայ. թխեցէք ձուահացեր:
356) ԹԹԽՄՈՐՈՎ ՁՈՒԱՀԱՑ
ՀԱՐԿԱՒՈՐ Է ¾ բաժ. տաքացրած եղ, 6 ձու, 2 գդալ թթխմոր (խաշ, դրօժժ), 2 բաժ. ալիւր, 1½ բաժակ տաքացրած կաթ, 4–5 կտոր շաքար, ջաւզ (մուշտակի ընկոյզ), (մի որ և է հոտաւէտ բան)։
Ալիւրը, կաթը և թթխմորը խառնեցէք, դրէք մի որ և է տաք տեղ և թողէք, որ խմորը բարձրանայ, տաքացրած եղը