Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/194

Այս էջը սրբագրված է

— 191 —

սառոյցի մէջ մի քանի րոպէ, դարձեալ բաց արէք, թիակով խառնեցէք՝ ինչպէս վերևն է ասուած և այսպէս մի 5–6 անգամ կրկնեցէք, մինչև որ պաղպաղակը կը սառչի և փխրուն կը լինի: Դարձեալ շրջեցէք սառոյցի մէջ և մօտ բերէք: Եթէ դեռ ևս ուտելու ժամանակ չէ, կաղապարի տակը և շուրջը սառոյց լցրէք, աղ արէք և թողէք այդպէս մնայ մինչև ուտելը:

Պաղպաղակը թիակով որքան շուտ շուտ խառնէք, այնքան աւելի լաւ փխրուն կը լինի. սորա մէջն է կայանում լաւ պաղպաղակ պատրաստելու բոլոր գաղտնիքը:

Սառոյցը հալուելուց յետոյ, ջուրը տակի անցքից դուրս թողէք և նոր սառոյց աւելացրէք:

12 բաժին պաղպաղակ պատրաստելու համար բաւական է 3 բաժակ սեր, կամ կաթ, ⅔ ֆ. շաքար և ուրիշ հարկաւոր նիւթ, մօտ բերելու ժամանակ ածեցէք սկուտեղի, կամ թէյի ափսեների վերայ: Այսքանը 6 մարդու համար բաւական է։ Պաղպաղակի համար վերցրէք 3½ բաժակ հիւթ և 1½ բաժ. շաքար: 12 մարդու համար հարկաւոր է՝ 6 բաժակ սեր, 1¼ ֆ. շաքար և այլն, որից, եթէ թէյի ափսեների վերայ ածելու լինէք, դուրս կը գայ 24 բաժին:

Որպէս զի պաղպաղակը կաղապարի միջից կարելի լինի հեշտ հանել, կաղապարը ընկղմեցէք (իջեցրէք) տաք ջրի մէջ և իսկոյն հանեցէք, սրբեցէք և շուռ տուէք անձեռոցիկ (սալֆետկայ) փռած սկուտեղի վերայ, իսկ շուրջը բիսկուիտներ (մանր կարկանդակներ) շարեցէք:

125) ՍԵՐԻ ՊԱՂՊԱՂԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 բաժ . սեր, 3—4 ձուի դեղնուց, 1 բաժակ լիքը շաքար, 1½ վերշոկ վանիլայ կամ լիմոնի քերուածք, 3 ֆ. (այսինքն 6 բաժակ) աղ:

Շաքարը լաւ ծեծեցէք, մաղեցէք և ձուի դեղնուցների հետ լաւ հարեցէք. կէս վերշոկ վանիլան դանակով քերեցէք դրա մէջ, սերն էլ ածեցէք մէջը, դրէք կրակի վերայ, լաւ խառնեցէք, շատ եփ չը տաք, յետոյ քամեցէք, հովացրէք և խառնելով ածեցէք կաղապարի (ֆօրմա) մէջ, իսկ յետոյ վարուեցէք այնպէս, ինչպէս ասուած է ծանօթութեան մէջ։