Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/21

Այս էջը սրբագրված է

— 18 —

3) Պոչուկ — ссђкъ горбушка, գործ է ածվում մսաջուր եփելու, կամ առանձին խաշելու համար։

4) Տակի կտրուած, գործ է ածվում մսաջրի և կողիկների (կատլէտ) համար։

5) Բուտ, գործ է ածվում մսաջրի և կողիկների համար։

6) Հարսնակուլ — кострецъ, գործ է ածվում մսաջուր եփելու, կամ առանձին խաշելու համար։


ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՄԻՍ

7) Կրծամիս—չալաղաջ — толстый край, գործ է ածվում տապակաների համար, իսկ կողերից ցածր միսը՝ արգանակների համար։

8) Թիակի առաջին կողմը՝ փափուկ մսերը գործ է ածվում կողիկների համար, իսկ ոսկրոտ մսերը՝ արգանակի համար։


ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՄԻՍ

9) Լանջ, դոշ — грудинка, գործ է ածվում շչիի համար։

10) Թիակի տակի պորտը, գործ է ածվում արգանակների և շչիի համար։

11) Սուկի տակի պորտը, գործ է ածվում արգանակների և շչիի համար։

12) Հարսնակուլի դրսի կողմը, գործ է ածվում կողիկների և արգանակների համար։

13) Բտի տակը — подбедеронъ — ներսի կողմինը, գործ է ածվում մսաջրի համար։


ՉՈՐՐՈՐԴ ՏԵՍԱԿԻ ՄԻՍ

14) Արտաչայ — булдышка, գործ է ածվում մսաջրի և արտալայ կոչուած կերակրի համար։

15) Ոտերը՝ հասարակ կերակրի համար։

16) Պարանոց՝ հասարակ կերակրի համար։

17) Գլուխ՝ հասարակ կերակրի համար։

18) Լեզուն, գործ է ածվում սօուսների և սառը կերակուրների համար։

19) Երիկամն — պոլոճիկ — почки, արգանակների և սօուսների համար։

20) Ախոնտուն (լերտ ու թոք) և սիրտ — ливеръ и сердце, գործ է ածվում հասարակ կերակուրների համար։