Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/23

Այս էջը սրբագրված է

— 20 —

Մաքուր մսաջրի մէջ չի կարելի գցել՝ ոչ տաքդեղ (պղպեղ, բիբար) և ոչ դափնի տերև (լաւրովի լիստ), սրանց կարելի է գցել միայն շչի, բորշչի և սրա նման կերակուրների մէջ։

Մսաջուրը ինչպէ՞ս քամէլ։ Մի ժամ ուտելուց առաջ 1 բաժակ ջրի մէջ բացարէք 2 հատ ձուի սպիտակուց և խառնեցէք հետը մանր կտրտած միս, ածեցէք մսաջրի մէջ, մի երկու անգամ եփ տուէք, յետ դրէք կրակից, թողէք մի քիչ հովանայ, քաշեցէք երեսի չաղութիւնը, քամեցէք մաքուր մաղի միջով կաթսայի մէջ և դրէք կրակի վերայ, որ եփուի։

Մսաջի քոյն տալը։ Գցեցէք մէջը խորոված գազար, բայց աւելի լաւ է վերցրէք մի կտոր միս, խորովեցէք տապակի մէջ, խառնելով հետը զանազան արմտիք, լաւ կարմրելուց յետոյ, եռ եկած ջրով բաց արէք և մի քիչ էլ եփ տալուց յետոյ այս բոլորը քամեցէք և սրանով էլ ներկեցէք։

Մսաջրի համար ալրի փուշի պատրաստելը։ Եթէ մսաջրի համար հարկաւոր է փուշի, վերցրէք մի սեղանի գդալ շարմաղ ալիւր (ցորենի ալիւր), խառնեցէք սառը ջրի հետ, ածեցէք մսաջրի մէջ՝ շարունակ խառնելով և ապա թողէք որ եփ գայ։

Վատ մսաջրի լաւացնելը։ Եթէ միսը վատ տեսակիցն է և պինդ, եփելու Ժամանակ քաշեցէք քրփուրը, դրանից յետոյ եփելը շարունակեցէք էլի մի ½ ժամ և ամեն մի 3 ֆ. մսի համար ածեցէք մսաջրի մեջ 2 սեղանի գդալ օղի, երկար Ժամանակ եփեցէք, որից, թէ միսը կը փափկի և թէ օղու հոտը կանյայտանայ։

Շատ աղի մսաջուրը լաւացնելու համար՝ վերցրէք ամենալաւ շարմաղ ալիւր (ընտիր ցորենի ալիւր), կամ լաւ ծեծած և մաղած բրինձ, ածեցէք մի մաքուր շորի մէջ, կապեցէք և գցեցէք մսաջրի մէջ, նորից եփեցէք։ Ալիւրն ու բրինձը այն յատկութիւնը ունին, որ նրանք ընդունում են իրանց մէջ աղ, բայց այն ժամանակ մսաջուրը շատ մաքուր չի լինի, չը մոռանաք որ այլս անգամ եփելով՝ կաթսան չը պետք է ծածկել։

Աղ քցելու մասին։ Առ հասարակ 6—8 մարդու համար պետք է գցել մօտաւորապէս մի սեղանի գդալ աղ, բայց եփելուց յետոյ, որովհետև եթէ մսաջուրը մուք եղաւ պէտք է քիչ քցել և երկրորդ՝ միսը կը սևանայ, ուրեմն աղը պետք է գցել այն ժամանակ, երբ մսաջուրը քամում և սկսում էք երկրորդ անգամ եփել։