Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/28

Այս էջը սրբագրված է

— 25 —

Վերցրէք 2 ֆ. փափուկ միս, որը բոլոլովին չաղութիւն չունենայ՝ (պոչուկից), կտրտեցէք նրան շատ մանր, ածեցէք շշի (բութիլկայ) մէջ, (եթէ կայ շամպանսկու շիշ) լաւ փակեցէք բերանը, դրէք ջրով լիքը կաթսայի մէջ, ջուրը եփ տուէք առաւտից մինչև ճաշ, այնքան պիտի եփուի, որ ջրի միջը մսաջուրը 1 բաժակից աւել չը մնայ, մօտ բերելու ժամանակ քամեցէք և մի փոքր աղ գցեցէք մէջը։


4) ՄՍԱՋՈՒՐ ՐՈՄՈՎ՝ ԹՈՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՒ ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ՍՏԻՊՈՒԱԾ ԵՆ ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԿԵԱՆՔ ՎԱՐԵԼ ԵՒ ԼԻՆԵԼ ՇԱՐՈՒՆԱԿ ՇԱՐԺՈՂՈՒԹԵԱՆ ՄԷՋ։

Վերցրէք եզան ոտերի բոլոր ոսկորները և արտալան, կտրտեցէք նրանց և եփեցէք հանդարտ կրակի վրայ՝ շարունակ 3 ժամ։ Եթէ ոտը շատ մեծ է, այն ժանանակ այնքան ջուր ածեցէք, որ եփելուց յետոյ ստացուի ընդամենը 4 խորը ափսէ (տարելկայ), ապա հանեցէք ոսկորները և եփեցէք առանձին թարմ ջրի մէջ, բայց այս անգամ արդեն 2 անգամ քիչ ջուր պէտք է վերցնել, որ եփելուց ստացուի 9 բաժակ միայն, խառնեցէք առաջուայ պատրաստած մսաջրի հետ, եփ տուէք ¼ ժ. և քամեցէք։ Այս մսաջուրը շշերի մէջ, թղթով փակած, կարելի է մինչև 3 օր պահել մի որևէ սառը տեղ։


5) ՀԻՒԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՃԱՇԻ ՄՍԱՋՈՒՐ

Վերցրէք ½ ֆ. լաւ և փափուկ, առանց չաղութեան, տաւարի միս, կտրտեցէք շատ մանր և ածեցէք փոքրիկ քարի կաթսայի մէջ *), աւելացրէք վերան 1½ բաժ. ջուր, մի


*) Թէև մենք քարի կաթսայ ենք նշանակել, որը բոլորովին անվնաս է, սակայն, եթէ քարի չը գտնուի՝ կարելի է հասարակ պղնձի կաթսայ գործ ածել։