Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/30

Այս էջը սրբագրված է

— 27 —

Մաքրեցէք թարմ թկաթերը (ճարխ. տերև), լուացէք, մանր կտրտեցէք, կարելի է հետը խառնել նոյն իսկ իրա մսալից արմատը, ածեցէք մսաջրի մէջ, եփեցէք, աւելացրէք, ինչքան ուզում էք ձեր համով թկաթերի աղաջուր, մի գդալ ալիւր և եփ տուէք։ Մօտ բերելու ժամանակ ածեցէք մէջը մանր կտրտած կանաչ մաղդինոս և սամիթ։


8) ԻՏԱԼԱԿԱՆ ԱՐԳԱՆԱԿ ԴԴՄԱՃՈՎ (մակարոն)

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 Ֆ․ միս, 2 գազար, 1 մաղդինոս, 1 նեխուր, 1 պրաս, ⅓ ֆ․ իտալական դդմաճ, 1 բաժ. սեր. և 2 ձուի դեղնոց, ½ գդալ եղ, 3 հատ հասարակ պղպեղ։

Եփեցէք մսաջուր 3 ֆ. տաւարի մսով և արմտիքով. քամեցէք։ ⅓ ֆ․ իտալական դդմաճը չափաւոր մեծութեամբ կտրտեցէք, ածեցէք եփ եկած ջրի մէջ և հէնց որ խաշուի, ածեցէք մաղի վերայ, որ ջուրը քամուի, վերան մի փոքր սառը ջուր ևս ածեցէք. լաւ քամելուց յետոյ նորից ածեցէք կաթսայի մէջ, վերան աւելացրէք բոլոր մսաջուրը և եփեցէք թոյլ կրակի վերայ։ Մի փոքր կաթսայի մէջ կոտրեցէք 2 ձուի դեղնուց, (և եթէ կայ ⅛ պարմեզան կոչուած, կամ մի ուրիշ լաւ պանիր, քերեցէք և ածեցէք ձուի մէջ), բաց արէք 1 բաժակ եփ տուած սերով. ապա նախ քան արգանակի մօտ բերելը այդ խառնուրդը բաց արէք 2 բաժ. տաք մսաջրով՝ շարունակ խառնելով և սաստիկ տաքացնելուց յետոյ, քամեցէք մաղի միջով՝ ուղղակի մսաջրի մէջ, գցեցէք մէջը ½ գդալ եղ, աղ և մի քիչ ծեծած պղպեղ։ Ապրանօթի մէջ դուրս տուէք դդմաճները, լցրէք մէջը մսաջուրը և մօտ բերէք։


9) ԵՂՆՋԱԹԱՆ

Եփեցէք մսաջուր 3 ֆ. տաւարի մսով. մինչև մսաջրի եփուելը, վերցրէք 2 ֆ. թազայ եղինջ (աղինջ) ընտրեցէք,