Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/35

Այս էջը սրբագրված է

— 32 —

հետ, խառնեցէք այնքան, որ սպիտակի՝ (գդալով, կամ մի ուրիշ փայտով հարել), աւելացրէք թթուսեր, այս բոլորը խառնեցէք մսաջրի հետ, եփ տուէք. մօտ բերելու ժամանակ ապրանօթի մէջ ածեցէք մանր կտրտած կանաչ մաղդինոս և սամիթ։


18) ՀԱՒԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆունտանոց հաւ, եթէ կայ, մնացած մսոտ ոսկորներ, 1 հատ գազար, 1 հատ նեխուր, 1 հատ մաղդինոս, (մի քիչ դեղին ստեպղին (пастернакъ), (½ ֆ․ եղ), սամիթ, կանաչ մաղդինոս, ½ բաժակ բրինձ, կամ ½ բաժակ մարգարտասերմիկ (պերլովայա կրուպա)։

Վերցրէք մաքրած և փորոտած (փորոտիքը հանած) 3 ֆունտանոց հաւ, գցեցէք կաթսայի մէջ, վերան ջուր ածէք և եփեցէք, անընդհատ քաշելով երեսի փիրփուրը՝ մինչև կիսաեփը, հանեցէք հաւը, մաս-մաս կտրտեցէք, ջուրը քամեցէք, նորից ածեցէք կաթսայի մէջ, թէ մսաջուրը և թէ կտրտած հաւը, աւելացրէք արմտիք, եփեցէք շատ թոյլ կրակի վերայ։ Ապրանօթի (սուփովնիկ) մէջ ածելու ժամանակ գցեցէք մէջը մի քիչ սամիթ և կանաչ մաղդինոս, աւելացրէք մսաջրի մէջ առանձին եփած բրինձ, կամ մարգարտասերմիկ, կամ կլեօցկի։


19) ՀՆԴՈՒՀԱՒԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հատ փոքր հնդուհաւ, 1 հատ գազար, 1 հատ նեխուր, 1 հատ մաղդինոս, (1 հատ սոխ), ½ գդալ եղ, սամիթ և կանաչ մաղդինոս, ½ բաժակ բրինձ, կամ մարգարտասերմիկ։

Վերցրէք մի փոքր հնդուհաւ (եթէ հնդուհաւը մեծ և չաղ է, այն ժամանակ մսաջրի համար վերցրէք միայն նրա ոտերը, գլուխը, թևերը ևայլն, իսկ բունը մի ուրիշ կերակրի համար կարելի է գործ ածել, կամ վաղուայ արգանակի համար)։

Հնդուհաւի արգանակն էլ պատրաստեցէք ճիշտ հաւի արգանակի նման տես № 18։