Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/36

Այս էջը սրբագրված է

— 33 —

20) ԲԱԴԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 շատ տանու մեծ սագ, 1 հատ գազար, 1 հատ մաղդինոս, 1 հատ նեխուր, 1 հատ պրաս, 1 սոխ, 3—4 հատ չորացրած սունկ, 1—2 դափնի տերև, ½ բաժակ մարգարտասերմիկ, 1 գդալ եղ, 1 բաժակ թթուասեր, ½ կիտրոն, կամ ճակնդեղի աղաջուր, կամ հաղարճի հիւթ և կանաչի։

Եփեցէք տանու մեծ սագը՝ արմտիքով, համեմունքով և 3—4 հատ չորացրած սունկերով. ½ բաժակ մարգարտասերմիկը, առանձին եփեցէք, գցեցէք մէջը 1 գդալ եղ, լաւ հարեցէք միասին մինչև որ սպիտակի, աւելացրէք 1 ֆ. թթուասեր․ այս բոլորը ածեցէք քամած մսաջրի մէջ, եփեցէք սագը կտրեցէք և մօտ բերէք։

Եփած սունկերը մանր կտրտեցէք և կանաչ մաղդենոսի ու սամիթի հետ գցեցէք արգանակի մէջ։ Ով որ ուզում է, համի համար, կարելի է աւելացնել և կիտրոնի (լիմօն) հիւթ, կամ ճակնդեղի աղաջուր և կամ հաղարճի հիւթ։

Որպէս զի աւելի տնտեսած լինիք՝ արգանակը կարելի է եփել մարգարտասերմիկով, իսկ բադը մօտ բերել ինչպէս երկրորդ կրեակուր` տապակած կարտօֆլով, կտրտած սունկերով և սօուսով՝ տես № 232։


21) ՍԱԳԻ ԱՐԳԱՆԱԿ

Պատրաստեցէք այնպէս, ինչպես բադի արգանակը՝ տես № 20։ Կարելի է, իբրև տնտեսութիւն, արգանակը առանձին մօտ բերել, իսկ սագը առանձին՝ սօուսի հետ՝ տես № 232։


22) ԹԱԹԱՐ-ԵԱԽՆԻ ԿՈՎԻ ՄՍԻՑ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. տաւրի միս, 3 արմատ նեխուր և աղ։

Կովի միսը մաս մաս կտրտեցէք, լուացէք և ածնցէք կաթսայի մեջ, աւելացրէք այնքան ջուր, որ մսիցն էլ մի 4—5