Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/37

Այս էջը սրբագրված է

— 34 —

մատ բարձր կանգնի, դրեցէք կրակի վերայ և եփելու ժամանակ քաշեցէք մսի փրփուրը (քափը), յետոյ անձեռոցիկով, կամ որ յարմարն է, սորա համար, առանձին պատրաստած մաղով քամեցէք կաւէ ամանի մէջ, միսն էլ առանձին ընտրեցէք. քամած մսաջուրը զգուշութեամբ դարձեալ ածեցէք կաթսայի մէջ, այնպես, որ տակի նստած տիրդը հետը չը գնայ, մսերն ևս գցեցէք մէջը և կրկին դրէք կրակին, որ եփուի. երբ տեսնէք, որ բոլորովին պատրաստ է (այս կարելի է իմանալ մսի փափկութիւնից, կամ համը տեսնելով), ածեցէք վերան մանր կտրտած նեխուր և խառնեցէք։

Եթէ միսը պառաւ (այսինքն մեծ տաւարի) լինի և շատ եփելու պատճառաւ մսաջուրը ցամաքի, այն ժամանակ պէտք է հեշտաեռի (սամովար), կամ ուրիշ տաք ջուր աւելացնել։ Աղը պէտք է ուտելու ժամանակ գցել, որովհետև եթէ եփելու ժամանակ գցուի՝ միսը կը սևանայ։


23) ԱՐՏԱԼԱՅ

Գնեցէք կովի արտալան (տես պատկեր № 14) և կուրծը. եփ տուէք ջուր, մաս մաս կտրտեցէք միսը և կուրծը, լուացէք, ածեցէք տաք ջրով կաթսայի մէջ և այնքան եփեցէք, մինչև որ բոլորովին, ինչպէս ասում են՝ քրքրուի և մսաջուրը թանձրանայ. ապա ծեծեցէք, եթէ կամենում էք մի քանի գլուխ կճպած սխտոր և ինչքան կամենում էք գցեցէք կերակրի մէջ, կամ իւրաքանչիւրը իրա ամանի մէջ։


24) ՁԱՒԱՐԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. կովի միս, 1 բաժակ ձաւար (բրղուլ), 1 սեղանի գդալ աղ, մի քանի հատ անգղիական պղպեղ, 2 հատ դափնի տերև։

Կտրտեցէք կովի միսը, մաքրեցէք և ածեցէք կաթսայի մէջ, եփեցէք նրան՝ շուտ շուտ քաշելով երեսի փրփուրը,