Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/39

Այս էջը սրբագրված է

— 36 —

ինչպէս Վրաստանում գործ են ածում մանաւանդ արհեստաւոր դասակարգը, պէտք է ամեն բան նախընթաց օրը պատրաստել և եփելը սկսել կէս գիշերին, իսկ եթէ ճաշի ժամանակ՝ պէտք է սկսել շատ վաղ, առաւօտեան։

Ուտելու ժամանակ, ով ուզում է իրա բաժնում կալող է ածել ծեծած սխտոր։

Սրա հետ կարելի է ոչխարի գլուխն էլ մաքրել և եփել։


26) ԲՈԶԱՐԹՄԱՅ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 հատ սագ, հնդու հաւ, կամ հաւ, 10—15 հատ սոխ, մի փոքր բաժակ եղ, 5 արմատ համեմ, 1 սեղանի գդալ աղ։

Վերցրէք այս թռչուններից, որը կամենաք, մաքրեցէք, դուրս տուէք փորի աւելորդ մասերը, շատ մաքուր լուացէք, գցեցէք կաթսայի մէջ և այնքան ջուր ածեցէք, որ թռչունը բոլորովին ծածկուի, դրէք կրակի վերայ, եփեցէք, քաշեցէք մսի փրփուրը, եփուելուց յետոյ, մսաջուրը քամեցէք, իսկ թռչունը մաս մաս կտրտեցէք։ Օղակ-օղակ կտրտած սոխը և մի բաժակ եղը ածեցէք կաթսայի մէջ և թողէք, որ սոխը կարմրի, բայց չ'այրուելու համար շարունակ խառնեցէք, ածեցէք դրա մէջ կտրտած թռչունի միսը, թողէք որ այլ եղի մէջ մի քիչ խորովուի և իսկոյն ածեցէք մէջը քամած մսաջուրը, եթէ թռչունը շատ չաղ է՝ վերևի յիշած եղը բոլորը չըբանացնէք, իսկ եթէ լղար է՝ բոլորը, ապա գցեցէք աղ և մի քիչ պղպեղ կաթսան խուփով ծածկեցէք և թոյլ կրակի վերայ թողէք, որ հանդարտ եփուի, զգոյշ կացէք, որ չ'այրուի, մի քանի անգամ խառնեցէք և վերան շաղ տուէք կտրտած համեմ։


27) ՇԻԼԱՓԼԱՒ ՈՉԽԱՐԻ ՄՍՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. ոչխարի միս, 1½ ֆ. բրինձ, 10 հատ պղպեղ, մի թէյի գդալ զիրա, 1 սեղանի գդալ աղ։

Մաս մաս կտրտեցէք 4 ֆ. ոչխարի միսը, լուացէք և