Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/43

Այս էջը սրբագրված է

— 40 —

Այս թոչուններից, որը կամենաք լաւ մաքրեցէք, կտրտեցէք, լուացէք և ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք վերան այնքան ջուր, որ մի երկու մատ էլ մսից բարձր կանգնի, դրէք կրակին, եփ գալու ժամանակ քափը քաշեցէք, մսաջուրը առանձին քամեցէք, իսկ մսերը առանձին ընտրեցէք. յետոյ մանր կտրտած սոխը եփեցէք մի քիչ ջրի հետ՝ ծածկած կաթսայի մէջ, ինչպես ասուած է վերևը՝ № 32, անցկացրէք մաղի միջով, եղում քիչ տապակեցէք և մսերը ածեցէք մէջը, տապակեցէք, իրա ջուրն էլ ածեցէք և եփ տուէք, գցեցէք աղ, մի քիչ պղպեղ և մսաջրում առանձին բաց արած քրքում, այս բոլորը լաւ եփելուց յետոյ, կաթսան կրակից քիչ հեռու դրէք, կամ կրակը քչացրէք և մնայ այդպէս մինչև ուտելը։ Ձուի դեղնուցը *) ածեցէք հողի ամանի մէջ և վարուեցէք ճիշտ նախընթածի պէս՝ № 32․ ուտելու ժամանակ ցանեցէք վերան կտրտած թարխուն և համեմ։

Վառկի չխրթման էլ պէտք է այսպես պատրաստել, սակայն սրան առանձին ջրի մէջ եփել հարկաւոր չէ, այլ երբ որ սոխը տապակում էք, այն ժամանակ վառիկը մաքրած, մաս-մաս կտրտած և լուացած ածեցէք նրա մէջ և տապակեցէք, իսկ համեմելը այնպէս ինչպէս միւս թռչունները։


34) ԲՈԶԲԱՇ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 4 ֆ. ոչխարի միս, ½ ֆ. ոչխարի դմակ, ½ մսխալ քրքում (զաֆրան) 1½ ֆ. կտրտած սոխ, 1 սեղանի գդալ ծեծած բրինձ, 3—4 հատ կտրտած թարխուն, 4 աակռ կտրտած համեմ, 1 սեղանի գդալ աղ, 1 գինու բաժակ քացախ, 4 հատ ձուի դեղնոց։

Միսը կտրտեցէք, լուացէք մաքուր ջրով, ածեցէք


* ) Եթէ ձու քիչ ունենաք, կարելի է նշանակուածից պակաս գցել, իսկ պակասեցրածի փոխարեն քիչ ալրի փուշի, կամ մաննի կրուպա խառնել։