Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/47

Այս էջը սրբագրված է

— 44 —

կախուած է քուֆթի լաւ և վատ յատկութիւնը՝ ինչքան շատ և շուտ շուտ ծեծէք, այնքան լաւ, այսինքն առաձգական քուփթայ կը ստանաք և եփելու ժամանակ կը մեծանայ։ Մի որ և է խոր ամանի մէջ ածեցէք, ամառը՝ սառը ջուր, իսկ ձմեռը՝ տաք ջուր, այդ ջրի մէջ գցեցէք ծեծած միսը և մաքուր ձեռքով լաւ հարեցէք, եթէ հարելու ժամանակ մսի մէջ ջլեր պատահեն, դուրս տուէք (ծեծած միսը կարելի է հարել և կաթի մէջ), հարելու ժամանակ մէջը գցեցէք 1 գդալ ալիւր, 2 ձու, 3 հատ մանր կտրտած սոխ, (1 սեղանի գդալ օղի), խառնեցէք, գցեցէք 1 մատնոց պղպեղ, կտրտեցէք մէջը 2—3 հատ պիտնայ, թարխուն և համեմ։ Եթէ ձմեռն էք եփում՝ տաքացրէք ջուր, իսկ եթէ ամառը՝ կաթսայի մէջ ածեցէք սառը ջուր, վերցրէք հարած մսից մեծ և խոր գդալով և գցեցէք այլ ջրի մէջ, որպէս զի միսը գդալին չը կպչի՝ գդալի մէջ ջուր ածէք և այնպէս վերցրէք միսը, մենչև որ բոլոր միսը վերջանայ, յետոյ եփեցէք։ Լաւ քուֆթաները եփելուց յետոյ պէտք է շատ մեծանան։

Քուֆթի ճաշը։ 1½ ֆ. բրինձը լուացէք և երբ որ քուֆթաները եփուեն, այդ բրինձը ածեցէք մէջը, եփեցէք, գցեցէք մէջը ½ ֆ. եղ, 1 սեղանի գդալ տղ։ Ուտելու ժամանակ մէջը կտրտած համեմ գցեցէք։ Կարելի է քուֆթան առանձին մօտ բերել, իսկ ճաշը առանձին, կամ երկուսն էլ մեկ ամանով։

Ծանօթութիւն․ Քուֆթայ պատրաստելու համար պէտք է մշտական ունենաք առանձին պատրաստած տափակ և կլոր պինդ (սալ) քար և պինդ փայտից շինած տափակ մուրճ։


39) ՄԱԾՆԵՍՊԱՍ

Մէկ կճուճ մածունը հարեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ կաթսան լցուի (20—30) բաժականոց կաթսայ), գցեցէք ½ բաժակ ալիւր, 2 ձու, 1 բաժ. բրինձ, յետոյ դրէք կրակին և շարունակ, առանց դադարեցնելու