Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/49

Այս էջը սրբագրված է

— 46 —

անցկացնել փլաւքամիչի միջով և ածել մսաջրի միջ, աւելացնել 2 դեղնուց, ½ բաժակ սեր, ինչպէս վերևը յիշած է և լաւ տաքացնել, բայց եփ չը տալ։


40) ՆԱՊԱՍՏԱԿԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 ֆ. տաւարի միս, 2—3 չորացրած սունկ, 1 հատ գազար, 1 հատ պրաս, 1 հատ նեխուր, 1 հատ մաղդինոս, 1 բաժակ ճակնդեղի աղաջուր, մի փոքր նապաստակ, 1 գդալ եղ, 1 բաժակ թթուասեր (կամ 2 ձուի դեղնուց և ½ բաժակ սեր), 1 գդալ ալիւր, (կամ ½ բաժակ մարգարտասերմիկ)։

Եփեցէք մսաջուր 2—3 ֆ. տաւարի մսից, արմտիքով, չորացրած սունկով և ճակնդեղի աղաջրով։ Նապաստակը տապակեցէք 1 գդալ եղով, միսը ոսկրահան արէք, մանր կտրտեցէք (դանակով ծեծեցէք), հետը 1 գդալ ալիւր խառնեցէք, բացարէք մսաջրով, եփ տուէք, անցկացրէք մաղի միջով։ Մօտ բերելուց առաջ ½ բաժակ սերի հետ խառնեցէք 2 ձուի դեղնուց, քամեցէք, բաց արէք 2—3 գդալ մսաջրով և ածեցէք արգանակի մէջ՝ շարունակ խառնելով, բոլորովին տաքացրէք և մօտ բերէք, փոխանակ ձուի և սերի կարելի է գցել թթուասեր (սմետան), կամ պատրաստի մարգարտասերմիկ։

Այս արգանակի հետ կարելի է մօտ բերել և հնդուհաւի տապակած սուկի, որը պէտք է կտրտել. տապակել 1 գդալ եղի մէջ և մօտ բերելու ժամանակ գցել արգանակի մէջ, կամ կարելի է մօտ բերել փռնչոր՝ տես № 97։


41) ՈՐՍԻ ՄՍԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւարի միս, 1 հատ գազար, ½ մաղդինոս, ½ նեխուր, ½ պրաս, 2 հատ կաքաւ, կամ 2 հատ կտցահար, ½ բաժակ մարգարտասերմիկ, ¼ ֆ․ ծնեբեկ։ Միջուկի համար տես № 99։

Եփեցէք ըստ սովորականի, մսաջուր 3 ֆ. տաւրի մսով և արմտիքով. քամեցէք։

2 հատ կաքաւը, կամ 2 հատ կտցահարը աղիքներով տապակեցէք ¼ ֆ․ եղի մէջ, հանեցէք ոսկորները և եփեցէք