Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/50

Այս էջը սրբագրված է

— 47 —

մսաջրի մէջ, իսկ փափուկ մսերը ջարդեցէք հաւանգի մէջ ½ բաժակ մսաջրի հետ, բաց արէք մսաջրով, անցկացրէք մաղի միջով, խառնեցէք ընդհանուր մսաջրի հետ, ինչպէս հարկն է, գցեցէք առանձին եփած և տրորած մարգարտասերմիկ, 2 ձուի դեղնուցի և ½ բաժակ սերի խառնուրդը, քամելուց յետոյ ածեցէք մսաջրի մէջ, լաւ տաքացրէք՝ շարունակ խառնելով։ Մօտ բերելու ժամամակ գցեցէք մէջը առանձին եփած և չորացրած ծնեբեկ և կնել № 99։


42) ՖԱՍԻԱՆԻ (խոխոբ) ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւարի միս, 2 ճատ գազար, 1 հատ մաղդինոս, 1 հատ նեխուր, 1 հատ պրաս, 1 հատ ֆասիան, 2 գդալ եղ, ½ գդալ ալիւր, ½ շիշ շամպանսկիյ, կանաչ մաղդինոս և սամիթ։

Եփեցէք մսաջուր ինչպէս հարկն է, 3 ֆ․ մսով և արմտիքով. քամեցէք։

2 ֆասիանը փորոտիքով (փորի միջի մասերը) տապակեցէք եղի մէջ, որից յետոյ մանր կտրտեցէք, հաւանգի մէջ ջարդեցէք, ապա խառնեցէք մսաջրի հետ, գցեցէք ½ գդալ ալիւր եղի հետ, եփ տուէք, անցկացրէք մաղի միջով, ապա այդ տրորած միսը ածեցէք ընդհանուր մսաջրի մէջ, աւելացրէք, ½ բաժակ սերի հետ խառնած, 2 դեղնուց՝ շարունակ խառնելով, որ ձուն չը կտրուի, լաւ տաքացրէք։ Մօտ բերելու ժամանակ ապրանօթի մէջ ածեցէք ½ շիշ շամպանսկիյ, առանձին եփած մսի միջուկ (ֆարշ) և ծնեբեկ։

Այս արգանակի հետ կարելի է մօտ բերել՝ շերտաւոր կարկանդակներ, կամ փռնչոր։


43) ԹՐԹՆՋՈՒԿՈՎ ԵՒ ՍՊԱՆԱՂՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2—3 ֆ. տաւ. միս, (եթե կայ ½ ֆ․ խոզապուխտ), 2—3 չորացրած սունկ, մի բուռը սամիթ, 1—1½ ֆ. թրթնջուկ (շչաւել), 1—1½ ֆ. սպանաղ, 1 գդալ ալիւր, 1 գդալ եղ, 1 հատ սոխ, ½—2 բաժակ թթուասեր, (կամ 2 դեղնուց և ½ բաժակ սեր)։