Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/51

Այս էջը սրբագրված է

— 48 —

Եփեցէք մսաջուր, ինչպէս հարկն է՝ 2—3 ֆ. մսով, արմտիքով, ½ ֆ. խոզապուխտով, 2—3 հատ չորացրած սունկերով, աւելացրէք մի բուռը մաքրած և կտրտած սամիթ, ապա քամեցէք։ 1—1½ ֆ. թրթնջուկը ընտրեցէք, լուացէք, գցեցէք փլաւքամիչի վերայ, որ ջուրը քամուի, փայտի ամանի մէջ մանր կտրտեցէք և իրա ջրի հետ ածեցէք քարի, կամ հողի կաթսայի մէջ, եփեցէք մինչև պատրաստ լինելը, ուրիշ ջուր չ'ածէք մէջը, այդ եփած թրթնջուկը անցկացրէք մաղի միջով, խառնեցէք եփ տուած մսաջրի հետ, եփ տուէք, գցեցէք մէջը փուշի (սառը ջրի մէջ բացարած ½ գդալ ալիւր) կարելի է գցել մի գդալ եղ սոխի հետ տապակած. 1—1½ ֆ. սպանաղը ընտրեցէք, լուացէք և գցեցէք խարբալի (խախալ) վերայ, որ քամուի, ածեցէք աղով եփ տուած ջրի մէջ, եփ տուէք մինչև փափկելը և ածեցէք մաղի վերայ, շաղ տուէք վերան քիչ սառը ջուր. երբոր բոլոր ջուրը կը քամուի տրորելով անցկացրէք մաղի միջով՝ ուղղակի մի քարի կաթսայի մէջ, այդ քարի կաթսայի մէջ իսկոյն գցեցէք մի կտոր եղ։ Մօտ բերելուց առաջ մսաջրի կաթսան կրակից յետ դրէք, գցեցէք մէջը մաղով անցկացրած սպանաղ, մանր կտրտած սունկ, թթուասեր, խառնեցէք և իսկոյն մօտ բերէք: Փոխանակ թթուասերի, կարելի է գցել 2 դեղնուց՝ ½—1 բաժ. սերի հետ խառնած և լաւ տաքացրած։

Սրա մէջ վերջը՝ մօտ բերելու ժամանակ, կարելի է գցել մի քանի հատ պինդ եփած ձու՝ իւրաչքանչիւրը 2—4 մաս արած, կամ կարկանդակներով մօտ բերէք։


44) ԹԱՐՄ ՎԱՐՈՒՆԳՆԵՐԻՑ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. հորթի միս, 2 հատ գազտր, 1 հատ մաղդինոս, 1 հատ պրաս, 2 հատ սոխ, 1 հատ նեխուր, 10 հատ միջակ մեծութեամբ վարունգ (խիար), ½ ֆ. եփած խոզապուխտ, ½ գդալ եղ, 1 գդալ ալիւր, ½ բաժ. թանձր սեր, 2 ձուի դեղնուց, կանաչ սամիթ, աղ և պղպեղ։