Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/53

Այս էջը սրբագրված է

— 50 —

վառարանի մէջ. լաւ խաշուելուց յետոյ, անց կացրէք մաղի միջով, խառնեցէք քամած մսաջրի հետ, գցեցէք աղ և ½ գդալ եղ. 2 հատ ձուի դեղնուց՝ ½ բաժակ սերի հետ խառնած և մի քիչ մսաջրի մէջ բացարած, ածեցէք արգանակի մէջ, տաքացրէք, լաւ խառնելով, մինչև որ խիստ տաքանայ. մօտ բերէք փռնչորով № 97։


46) ԳԱԶԱՐԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւրի միս, 1½ ֆ․ գազար, ½ գդալ ալիւր, 1 գդալ եղ, ½ բաժակ սեր, 2 ձուի դեղնուց, 1—2 կտոր շաքար։

Պատրաստեցէք մսաջուր 3 ֆ. մսից, քամեցէք. վերցրէք 1½ ֆ. կարմիր գազար, լուացէք նրան, ածեցէք սառը ջրի մէջ, մի անգամ միայն եփ տուէք, ածեցէք մաղի վերայ, մաքրեցէք, մանր կտրտեցէք, միջուկը դուրս գցեցէք, խառնեցէք մի փոքր մսաջրի հետ, գցեցէք ½ գդալ ալիւր, եփեցէք մինչև լաւ փափկելը, բոլորը քամեցէք փլաւքամիչով, գցեցէք աղ և մի քիչ շաքար։ 2 ձուի դեղնուցը խառնեցէք ½ բաժակ սերի հետ, քամեցէք քարէ կաթսայի մէջ, ածեցէք մի քիչ եփեկած մսաջուր, շուտ շուտ խառնեցէք, ապա այս բոլորը ածեցէք մսաջրի մեջ և լաւ տաքացրէք, գցեցէք աղ, քամեցէք ապրանօթի մէջ, մօտ բերէք փռնչորով № 97։

Կարելի է գազարը առանց սառը ջրի մէջ ածելու և եփ տալու, ուղղակի մաքրել, լուանալ, կտրտել, միջուկը հանել, ածել վերան մի քիչ մսաջուր, եփ տալ, անց կացնել մաղի միջով և այլն։


47) ԳԵՏՆԱԽՆՁՈՐՈՎ ԱՐԳԱՆԱԿ

Պէտք է պատրաստել ճիշտ այնպէս, ինչպէս գազարի արգանակը՝ № 46, միայն փոխանակ գազարի պէտք է գործածել 1½ ֆ. գետնախնձոր (գեալալմասրի)։