Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/55

Այս էջը սրբագրված է

— 52 —

ածեցէք մսաջրի մէջ, եփ տուէք, քամեցէք մաղի միջով, ածեցէք թթուասեր։

Փոխանակ ալրի, աւելի լաւ է գցեցէք ½ բաժակ, լաւ եփած մարգարտասերմիկ, վատ չէր լինի եթէ ածէիք և ½ բաժակ խմելու սպիտակ գինի։ Կամ փոխանակ մարգարտասերմիկի և գինու կարելի է գցել՝ 2 ձուի դեղնուց՝ խառնած ½ բաժակ սերի հետ, որի պատրաստելը յիշուած է ընդհանուր կանոնների ծանօթութեան մէջ՝ երես 45։

Այս արգանակի հետ կարելի է մօտ բերել և շերտաւոր խմորից պատրաստած կարկանդակներ, կամ փռնչոր № 97։


50) ԴԱՐՁԵԱԼ ԿԱՐՄԻՐ ՊՈՐԻՆՋԱՆՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւրի միս, 1 ֆ. կարմիր պորինջան, 2 արմատ նեխուր, 1 արմատ մաղդինոս, 4 հատ պղպեղ, 8 հատ բհար։

Տաւրի միսը կտրտեցէք և մաքուր լուանալուց յետոյ ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք այնքան ջուր, որ մսից մի 4 մատ էլ բարձր կանգնի, եփ տուէք և քաշեցէք ափը, աւելացրէք 2 արմատ նեխուր և 1 արմատ մաղդինոս. երբ որ այս բոլորը լաւ եփուի, քամեցէք մսաջուրը, իսկ մսերը առանձին ընտրեցէք։ Յետոյ կարմիր պորինջանները երկու երկու մաս արած՝ եփեցէք առանձին ամանի մէջ, անցկացրէք մաղի միջով, խառնեցէք մսաջրի հետ, մսերն էլ մէջը գցեցէք, դրէք կրակին և հետզհետէ խառնելով եփեցէք, մի փոքր ժամանակից յետոյ ածեցէք քիչ կտրտած մաղդինոս, մանրացրած պղպեղ և ութ շատ բհար (անգղիական պղպեղ). համը տեսէք, եթէ թթու չէ, գցեցէք մէջը մի փոքր լիմոնի աղ։


51) ԿԱՐՏՕՖԼՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. տաւրի միս, մի կերակրի խորը ափսէ մաքրած և կտրտած կարտօֆիլ, 2 հատ սոխ, ½ ֆրանս. բուլկի, 1 բաժակ թթուասեր (սմետան), (կամ 2 դեղնուց և ½ բաժակ սեր)։