Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/61

Այս էջը հաստատված է

— 58 —

62) ԿՈՎԱԿԱՂԱՄԲԻՑ, ԿԱՐՏՕՖԼԻՑ ԵՒ ԵԱՉՆԵՒԻ ԿՐՈՒՊԱՅԻՑ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 հատ կովակաղամբ (брюква), ½ բաժակ եաչնևի կրուպա, 6—8 հատ կարտօֆիլ, 1—2 շիշ անարատ կաթ։

2 հատ կովակաղամբը լուացէք, գցեցէք սառը ջրով կաթսայի մէջ, մի անգամ եփ տուէք, հանեցէք, կտրտեցէք, ածեցէք վերան տաք ջուր, դրէք կրակին, երբ որ եփ գայ՝ ածեցէք ½ բաժակ լուացած կրուպա, մի գդալ եղ, երբ որ կովակաղամբը և կրուպան եփած լինին՝ աւելացրէք 6—8 հատ մաքրած և կտրտած կարտօֆիլ, ածեցէք 3—6 բաժակ անարատ կաթ (սերը չը քաշած կաթ), մի փոքր եփ տուէք և մօտ բերէք։


63) ԹԱՐՄ ՍՈՒՆԿԻՑ ԹԹՈՒԱՍԵՐՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է մի լիքը ափսէ սունկ (սօկօ), կանաչ սոխ, մի քանի թերթ մաղդինոս, 6—9 հատ կարտօֆիլ, մի գդալ եղ, մի գլուխ սոխ, ½—1 բաժակ թթուասեր (սմետան)։

Մի լիքը ափսէ մաքրած սունկ, մի քանի անգամ լուացէք սառը ջրով և կտրտած սոխի հետ տապակեցէք եղով. ածեցէք վերան 9—12 բաժակ ջուր. եփեցէք՝ աւելացնելով մի քիչ աղ։ ՅետոՅ գցեցէք մի քիչ կանաչ սոխ, մի քանի հատ մաղդինոս, 6—9 հատ մանր կտրտած կարտօֆիլ, 1 գդալ ալիրը, եփ տուէք. մօտ բերելու ժամանակ ածեցէք մէջը 1 բաժակ թարմ թթուասեր։

Ով սիրում է, կարող է՞ մի քիչ բարակ ծեծած պղպեղ գցել։


64) ԼԱՊՇԱՅՈՎ ԵՒ ՍՈՒՆԿՈՎ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է (2—3 ֆ. տաւրի միս), 2 գազար, 1 մաղդինոս, 1 նեխուր, 1 պրաս, 3 գլուխ սոխ, 5 հատ անգղ. և 5 հատ հասարակ պղպեղ, 1—2 դափնի տերև, ½ ֆ. չորացրած սունկ, ½ ֆ. լապշայ, կամ տանը պատրաստած էրիշտայ № 347, 12 հատ կարտօֆիլ, եղ, (կանաչ մաղդինոս և սամիթ)։