Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/64

Այս էջը սրբագրված է

— 61 —

ածեցէք մէջը, աղ արէք, գցեցէք 1 գդալ եղ, եփեցէք և իսկոյն մօտ բերէք։

Առանձին մօտ բերէք ծեծած շաքար և կինամոն (դարչին)։


71) ԿԱԹՆՈՎ ԵՒ ՄԱՐԳԱՐՏԱՍԵՐՄԻԿՈՎ

Կէս բաժակ մարգարտասերմիկը (պերլովայա կրուպա) ածեցէք սառը ջրի մէջ. մի անգամ եփ տուէք, շուռ տուէք փլաւքամիչի մէջ, վերան մի փոքր սառը ջուր ածեցէք և քամուելուց յետոյ ածեցէք 3—4 շիշ եփ տուած կաթնի մէջ, եփեցէք և գցեցէք մի գդալ եղ։ Աղը պէտք է սովորականից շատ գցել, որովհետև առանց շաքարի է ուտվում։


72) ԿԱԹՆՈՎ ԵՒ ՔԱՐԱՍԵՐՄԻԿՈՎ

3—4 շիշ կաթը եփ տուէք 1 գդալ եղի հետ, խառնելով՝ ածեցէք մէջը ½ բաժակ քարասերմիկ (մաննայա կրուպպա), եփ տուէք՝ լաւ խառնելով և իսկոյն ածեցէք ապրանօթի (սուպովնիկ) մէջ։ Աղը պէտք է ապրանօթի մէջ գցել, որովհետև քարասերմիկը աղով եփել չի կարելի՝ կը փչանայ"

Ցանկացողի համար առանձին կարելի է մօտ բերել շաքար և կենամոն։


73) ԿԱԹՆՈՎ ԵՒ ԴԴՈՒՄՈՎ (գօզրա, կարկաժ)

Լաւ տեսակի և միջակ մեծութեամբ ½ դդումը կճպեցէք, մէջը մաքրեցէք՝ հանելով նրա սերմերը և աւելորդ բաները, կտրտեցէք մանր և հաւասար մեծութեամբ, ածեցէք կաթսայի մէջ, վերան այնքան ջուր աւելացրէք, որ հազիւ ծածկուին, խուփով ծածկեցէք և դրէք կրակի վերայ։ եփ գալուց յետոյ իսկոյն ածեցէք մաղի վերայ և բոլոր ջուրը քամուելուց յետոյ, ածեցէք 2—3 բաժակ նոր եփ տուած ջրի, կամ կաթնի մէջ,