Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/66

Այս էջը սրբագրված է

— 63 —

ջրով քիչ նամ տուէք, ծեծելուց յետոյ բացարէք 3 բաժակ եփ տուած ջրի մէջ, քամեցէք անձեռոցիկի միջով՝ դուրս քամելով բոլոր հիւթը, ծեծած նուշի մնացուսկը քամելուց յետոյ ածեցէք դարձեալ հաւանգի մէջ, ծեծեցէք, աւելացրէք 3 բաժակ ջուր, խառնեցէք և քամեցէք. այսպէս մի քանի անգամ շարունակեցէք, նշի կաթի մէջ ածեցէք կես բաժակ մանր շաքար․ 3 ձուի դեղնուցը խառնեցէք կէս բաժակ կաթի հետ, քամեցէք, ածեցէք արգանակի մէջ, լաւ տաքացրէք, ածեցէք ապրանօթի մէջ, որտեղ կանխապէս պիտի ածէք եփած բրինձ (բրինձը պէտք է եփել մի փոքր ջրի մէջ՝ կենամոնով, շաքարով և չամիչով)։


76) ՍԱԲԱՅՈՆ ԱՐԳԵՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 6 մարդու համար 10 ձուի դեղնուց, 1½ բաժակ մանր շաքար, 2½ բաժակ սպիտակ լաւ գինի, ¼ թէյի գդալ կինամոն (դարչին), ¼ կիտրոն (լիմոն)։

10 ձուի դեղնուցը լաւ հարեցէք 1½ բաժակ ծեծած շաքարի հետ, մինչև որ բոլորովին սպիտակի, ածեցէք մէջը 2½ բաժակ սպիտակ գինի և 1½ բաժակ ջուր։ Կարելի է գցել մի քիչ կինամոն, կիտրոնի կեղև, 2—3 կտոր լիմոն, խառնեցէք, գրէք վառարանի, կամ օջաղի վերայ, հարեցէք մետաղեայ աւելով (металька) մինչև որ լաւ փրփրայ, բայց եփ չը տաք, իսկոյն մօտ բերէք՝ շաքրի հացով (բիսկվիտ)։


77) ԶԱՆԱԶԱՆ ԹԱՐՄ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԱՐԳԱՆԱԿ՝ ԳԻՆՈՎ ԵՒ ԹԹՈՒԱՍԵՐՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 3 ֆ. պտուղ, 1 բաժ. թթուասեր (սմետան), 1½—2 բաժ. շաքրի կտորտանք, 1 բաժ. գինի։

6 բաժակ ընտրած ելակը, մալինան, հաղարճը (սմորոդինա), կամ նուշը, անցկացրէք մաղի միջով, խառնեցէք հետը ½ ֆ. շաքար, աւելացրէք 1 բաժ. ամենաթարմ թթուասեր, 1