— 64 —
բաժակ գինի և 3—4 բաժ. եփ տուած ջուր, խառնեցէք, տաքացրէք, բայց եփ չը տաք, մօտ բերէք պաքսիմատով (сухарики)։
78) ԽՆՁՈՐԻ ԱՐԳԱՆԱԿ
ՀԱՐԿԱՒՈՐ Է 12—15 խնձոր, 1 կտոր կինամոն (դարչին), ½ կիտրոն (լիմոն), 2 բաժ. գինի, 1 թէյի գդալ կարտօֆլի ալիւր, ½ բաժ. շաքար։
Խնձորները կճպեցէք, իւրաքանչիւրը 4 մաս արէք, հանեցէք սերմերը, եփեցէք ջրի մէջ՝ շաքարով, կինամոնի կտորով, կիտրոնի կեղևով, կիտրոնի հիւթով, 2 բաժակ գինով և 1 թէյի գդալ կարտօֆլի ալրով. խնձորի կեղևները առանձին ջրի մէջ եփեցէք և քամեցէք արգանակի մէջ։
79) ՉՈՐԱՑՐԱԾ ՄԱԼԻՆԱՅՈՎ ԱՐԳԱՆԱԿ
1—2 բաժակ չորացրած մալինան եփեցէք ջրի մէջ՝ ½—1 բաժակ շաքարով, աւելացրէք, եթէ կայ, 1 գդալ կարտօֆլի ալիւր. կարելի է ածել և 1—2 բաժակ թթուասեր (սմետան)։
Է) ՍԱՌԸ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ
80) ՍԱՌԸ ԵՓԱԾ ԳԱՌԱՆ, ՀՈՐԹԻ, ԿԱՄ ԽՈՃՔՈՐՈՒԿԻ ՄԻՍ
Վերցրէք 5 ֆ. գառան միս, կտրտեցէք, լուացէք և եփեցէք աղով ջրի մէջ. եփ գալուց յետոյ քաշեցէք երեսի փրփուրը, շարունակեցէք եփելը, երբ որ տեսնէք, որ պատրաստ է, դուրս տուէք սկուտեղի (բլիւդի) վերայ, սառեցրէք և մօտ բերէք։ Հորթի միսն էլ պէտք է գառան մսի պէս եփել։
Խոճքորուկի (խոզի ճուտ) միսն էլ նոյնպէս վերոյիշեալի նման, բայց սորա հետ պէտք է մօտ բերել քերած վայրի բողկ (խրէն)։ Ուլի միսն էլ պէտք է վերոյիշեալի նման եփել և մօտ բերելու ժամանակ վերան մանր կտրտած համեմ շաղ տալ։ Եթէ դառը, կամ ուլը շատ փոքր է, կարելի է և այս ձևով