Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/69

Այս էջը սրբագրված է

— 66 —

84) ՄԱՆՐԱԾՈՅ (ակրօշկայ)

Ամառ ժամանակ, փոխանակ տաք արգանակների, երբեմն գործ են ածում մանրածոյ արգանակը՝ սիրտը հովացնելու համար։

Վերցրէք տապակայից մնացած մսի կտորները, աւելի մանր ծեծեցէք, կտրտեցէք թարմ վարունգները, պինդ եփած ձուաները, խառնեցէք, աւելացրէք կանաչ սամիթ և սոխ, խառնեցէք, աւելացրէք թթու շչի, կամ կտրտած թրթնջուկ (շչաւել, մժաունայ) աղ արէք, գցեցէք թթուասեր (սմետան) և թողէք մնայ մի որ և է ցուրտ տեղ, միչև ուտելը. իսկ եթէ ուզում էք իսկոյն ուտել, այն ժամանակ գցեցէք մէջը սառոյցի կտորներ, բայց այս վերջինը այնքան օգտակար չէ. որովհեւտև սառոյցի ջուրը առհասարակ սրտին վնաս է։

ՊԱՍՈՒԱՅ ԱՐԳԱՆԱԿՆԵՐ

85) ՆՇԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 1 ֆ. քաղցր նուշ, ½ հատ դառը նուշ, ½ ֆ. շաքար, ½ բաժ․ բիինձ, 1 բաժ. լաւ չամիչ և դարչին։

Նուշը խաշեցէք, հաւանգի մէջ ծեծեցէք, ծեծելու ժամանակ ջրով նամ տուէք։ Ածեցէք վրան 3—4 շիշ եփ տուած ջուր, խառնեցէք, անձեռոցիկի (սալֆետկայ) միջով քամեցէք, գցեցէք շաքար և դարչին, շաքարի ու չամիչի հետ փխրուն եփած բրինձ։


86) ՍԻՍԵՌԻ ԱՐԳԱՆԱԿ

ՀԱՐԿԱՒՈՐ Է թէյի 1 թաս սիսեռ, թէյի 1 փոքր բաժ. ձէթ, 4—5 գլուխ սոխ, ½ բաժ. ալիւր, 1 սեղանի գդալ աղ, ½ մսխալ քրքում (զաֆրան), ½ մատնոց պղպեղ, 2 արմատ համեմ։

Մի թաս սիսեռը լուացէք, թրջեցէք հեշտաեռի հովացրած ջրում, թողէք այդպէս թրջած մնայ ամբողջ գիշերը, մինչև միւս օրը՝ եփելը։ Եփելու ժամանակ սիսեռը ածեցէք