Էջ:Տանտիկին և խոհանոց (Housewife and cuisine).djvu/70

Այս էջը հաստատված է

— 67 —

կաթսայի մէջ, աւելացրէք ալնքան ջուր, որ մի 3—4 մատ էլ սիսեռից բարձր կանգնի, եփեցէք թոյլ կրակի վրայ՝ այնքան, որ կարելի լինի սիսեռները կճպահան անել, ջուրը քամեցէք առանձին, իսկ սիսեռները ձեռքով, կամ մի ուրիշ բանով տրորեցէք, այնքան, մինչև որ բոլորը կճպահան լինին, յետոյ այդ սիսեռները ածեցէք իրա ջրի մէջ և երբ որ բոլոր կճեպները կը բարձրանան ջրի երեսին, այն ժամանակ քափկիրով հանեցէք և դէն ածէք։ Առանձին կաթսայի մէջ մի բաժ. ձէթ ածեցէք, աւէլացրէք կտրտած սոխ, մի քիչ խաշեցէք, գցեցէք ալիւր և խառնեցէք դրա հետ սիսեռը և իրա ջուրը, թողէք որ եփուի այդ տապական սոխի մէջ, գցեցէք մէջը աղ, պղպեղ և զաֆրան. մօտ բերելու ժամանակ ապրանօթի (սուփովնիկ) մէջ ածեցէք կտրտած համեմ։

87) ՍԻՍԵՌԻ ԱՐԳԱՆԱԿ ՈՒՐԻՇ ՁԵՎՈՎ

ՀԱՐԿԱՒՈՐ Է 2 բաժ. սիսեռ, 10 սոխ, 1 բաժ. ձէթ, ½ մսխալ քրքում (զաֆրան), 10 հատ պղպեղ, 7 հատ կարտօֆիլ, 5 հատ դափնի տերև, 10 արմատ համեմ, աղ և 1 գդալ բրինձ։

Ընտրեցէք 2 բաժ. սիսեռը, քիչ տաքացրած ջրի մէջ ամբողջ գիշերով թրջեցէք. միւս օրը ջուրը դէն ածէք, սիսեռները ածեցէք կաթսայի մէջ, աւելացրէք մաքուր ջուր, դրէք կրակին և եփեցէք, եթէ եփելու ժամանակ ջուրը պակասի՝ աւելացրէք, հեշտաեռի (սամովար), կամ ուրիշ եփ տուած ջուր, եփեցէք, մինչև որ կարելի լինի կճեպը պլոկել, ջուրը քամեցէք, սիսեռներն էլ տրորեցէք և ինչպէս վերևը ասուած է ընտրեցէք կճեպները և դէն ածէք։ 10 հատ սոխը օղակ-օղակ կտրտեցէք, ածեցէք առանձին կաթսայի մէջ, աւելացրէք կէս բաժ. ձէթ, տապակեցէք, սիսեռներն էլ ածեցէք մէջը, տապակեցէք, եթէ ձէթը պակասի, մնացած կէս բաժակն էլ աւելացրէք, խառնեցէք հետը սիսեռի ջուրը, մի գդալ եփած բրինձը